«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետք է փառք տալ Աստծուն, որ կա ռուսական շուկան. Տնտեսագետը ՌԴ-ի տնտեսական դիվանագիտության հրամայականի մասին

Տնտեսություն

Եթե ռուսական ավանդական շուկան որևէ մեկին դուր չի գալիս, ապա պետք է ունենալ այլընտրանք։ Իսկ այլընտրանքը տքնաջան աշխատանքի արդյունք է։ Կարծում եմ՝ գործարարներն իրենք էլ են մտածում այլընտրանքի մասին, բայց փաստն այն է, որ հավաքական Արևմուտքը երազում է ռուսական շուկայի մասին, և այսօր էլ արևմտյան երկրները միջնորդավորված կերպով մուտք են գործում ռուսական շուկա։ Ռուսական շուկան ցանկացած գործարարի երազանքն է։ Աշխարհում այդպիսի ընդամենը երեք-չորս շուկա կարող ենք հաշվել, որոնք մեծ գնողունակություն ունեն»,- անդրադառնալով ՀՀ իշխանությունների ռուսական շուկայի հետ կապերը խզելու հնարավոր եւ անհնարին ջանքերին, նման դիտարկում է անում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը.

- Հայաստանը, որպես ռուսական շուկայի այլընտրանք, կարող է դիտարկել արաբական աշխարհ, որը, աչքաթող է արվել անկախության տարիներից ի վեր։ Իհարկե, առանձին էպիզոդներ եղել են, առանձին պայմանագրեր են կնքվել, բայց հետևողականություն չի եղել։ Եղել են երկրներ, օրինակ՝ Իրաքը, որոնք Հայաստանից բառացիորեն ամեն ինչ խնդրել են՝ ինչ տաք, կսպառենք՝ հատկապես գյուղմթերք։ Բայց որքանո՞վ ենք մենք հետամուտ եղել։

Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, բոբիկ է, և կառավարությունը գաղափար չունի, թե ինչ է նշանակում տնտեսական դիվանագիտություն։ Մենք պարտավոր ենք նաև ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի մյուս գործընկերների հետ ձևավորել եվրասիական բրենդներ ճիշտ այնպես, ինչպես կան Եվրամիության շրջանակներում ստեղծված բրենդներ, և դրանով ներկայանանք ամբողջ աշխարհին։ Դիվերսիֆիկացումն այս առումով պետք է դիտարկել որպես կապերի ամրացում և համաձայնեցված դիվերսիֆիկացում, այսինքն` շուկաների պարագայում ոչ թե պետք է դիտվի մեկը մյուսի փոխարեն, այլ յուրաքանչյուր շուկան պետք է իր տեղում լինիՀայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար, և եթե այդ հարաբերությունները չլինեն, հայտնի չէ` ինչ կարող է լինել։ ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի մրցունակության համատեսքում պետք է Աստծուն փառք տալ, որ կա ռուսական շուկան:

Որպեսզի մենք իրատես լինենք ու աստիճանաբար շարժվենք դեպի մրցունակության, պահանջարկի բավարարման ավելի բարձր մակարդակ, պետք է ճիշտ օգտագործենք ներկա ժամանակը` բարեբախտություն համարելով այն, որ մեր ապրանքներն ու ծառայությունները դեռ ունեն սպառման շուկա` ի դեմս Ռուսաստանի։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը