Թրամփի հերթական «մահափորձի» մանրամասները. Իրականում ի՞նչ տեղի ունեցավ

Միջազգային

Այսօր տեղի ունեցած Թրամփի հերթական «մահափորը» զարգացել է այս սցենարով:

կրակոցները տեղի են ունեցել Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցի պարահանդեսային դահլիճի մուտքի մոտ՝ միջոցառումից առաջ անվտանգության վերջին գոտում։

Հարձակվողը ներխուժել է անվտանգության անցակետ և կրակ բացել, ապա փորձել է շարժվել դեպի պարահանդեսային դահլիճ, որտեղ ներկա են եղել մոտ 2500 հյուրեր և ԱՄՆ նախագահը։

Հրաձգողը ունեցել է որսորդական հրացան, ատրճանակ և մի քանի դանակ։
Ականատեսները հայտնում են, որ նա, հնարավոր է, երկարափող զենքեր է հավաքել մուտքի մոտ գտնվող չհսկվող սենյակում. այնտեղ պահվում էին սայլակներ, և անվտանգություն չկար։ Նա, ենթադրաբար, զենքը վերցրել է պայուսակից։

Հրաձիգը կրակ է բացել պարահանդեսային դահլիճի մուտքի մոտ՝ արձակելով չորսից ութ կրակոց եւ վիրավորելով գաղտնի ծառայության աշխատակցին։

Պարահանդեսային դահլիճը տարհանվել է, իսկ հարձակվողը ձերբակալվել է դեպքի վայրում։

Հետաքննության նախնական տվյալներով՝ նա գործել է մենակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Հարևանները նրան նկարագրում են որպես ինքնամփոփ անձնավորություն, որը, հնարավոր է, հոգեկան հիվանդության նշաններ է ցուցաբերել։

Հարձակման դրդապատճառը պաշտոնապես չի հաստատվել։

ԱՄՆ նախագահը ավելի ուշ հրապարակեց կրակոցների պահը պատկերող տեսանյութը` հայտնելով, որ հրաձիգը «կալիֆոռնիացի խուլիգան» էր՝ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը։ Իրականում այդ «խուլիգանը» ուսուցիչ է:

Այս ամենը մեկ բան է հուշում` մահափորձ, որպես այդպիսին, չի եղել. միամտություն կլիներ ենթադրել, որ հրացանով եւ ատճանակով զինված անձը կարող էր ճեղքել անվտանգությունն ու հասնել ԱՄՆ նախագահին: Մյուս կողմից, նկատելի է, որ «խուլիգանը», եթե կարողացել է անցնել անվտանգության մի քանի գոտիներն ու հասնել դահլիճի մուտքին, որտեղ ԱՄՆ նախագահն էր, լավ տեղեկացված է եղել իրավիճակին եւ տեղանքին: Ավելին, եղել է հստակ պլանավորում, որտեղ, սակայն, վերջնանպատակը չէր կարող լինել Թրամփի սպանությունը: Կարելի է կռահել նաեւ, որ շարքային ուսուցիչը չէր կարող միայնակ նման օպերացիա ծրագրել եւ իրականացնել. նման տեղեկատվույթուն, թե որտեղ է լինելու ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում, ինչպես կարելի է նրան հասնել, կալիֆոռնիացի ուսուցիչը հազիվ թե տիրապետեր: Այս ամբողջական պատկերն ակնարկ է, որ նրան ինչ-որ մեկը պատրաստել եւ ուղարկել է այդ գործողությանը: Ըստ ամենայնի, Քոուլի պատկերացմամբ` Թրամփին սպանելու, ուղարկողների իրական ծրագրավորմամբ` ընդամենը ինչ-որ բան Թրամփին ցույց տալու համար: Այդ թվում, որ անհրաժեշտության դեպքում կարող են իսրական հարձակում կազմակերպել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=339251&l=am): 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում