Ռուսական բանակը կարեւոր ճեղքում է իրականացրել Սլավյանսկի ճակատում
ՄիջազգայինՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Սլավյանսկի ճակատում` մոտ 5 կիլոմետրանոց առաջխաղացում ունենալով Սլավյանսկ-Բածմուտ մայրուղու երկայնքով:
Այս ճեղքման կարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ռուսները փակել են Սլավյանսկի ճակատում առանցքային նշանակություն ունեցող Ռայ-Ալեքսանդրովկայի թիկունքային կարեւոր մայրուղին: Վերջին խոշոր մայրուղին, որը Ռայ-Ալեքսանդրովկան կապում է Սլավյանսկի հետ, հյուսիսային` Նիկոլաեւկայով անցնող ճանապարհն է, որը ռուսական մոտ գործողության անօդաչուների մշտական հարվածների գոտում է:
Բացի այդ, ներկա դիրքերից, որոնք գրավել են ռուսները, մինչեւ Սլավյանսկ այլեւս բնակավայրեր չկան, որորնցից կկարողանան կառչել ուկրաինական ուժերը` պաշտպանություն կազմակերպելու համար:

