Բրիտանական կործանիչները թույլտվություն են ստացել խոցելու ռուսական անօդաչուները Ուկրաինայի տարածքում
ՄիջազգայինԱռաջին անգամ բրիտանական կործանիչները թույլտվություն են ստացել խոցելու ռուսական անօդաչու սարքեր Ուկրաինայի տարածքում՝ Ռումինիայի սահմանի մոտ։ Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Eurofighter Typhoon կործանիչը թիրախ է հայտնաբերել Օդեսայի մարզի Ռենի քաղաքից 1.5 կիլոմետր հեռավորության վրա և թույլտվություն է ստացել այն ոչնչացնելու։ Անօդաչու սարքերից մեկի մնացորդները հայտնաբերվել են Ռումինիայում՝ Գալացի սահմանային քաղաքի Բարիերա Տրայան շրջանում։

