Զելենսկին առաջարկեց Բաքվում եռակողմ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
ՄիջազգայինԶելենսկին Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց Բաքվում եռակողմ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
«Շատ կարևոր է նաև, որ մենք քննարկեցինք Ուկրաինայի համար խաղաղության ջանքերը: Կարևոր է, որ Ռուսաստանը ուժ գտնի վերջ դնելու այս անարդար պատերազմին: Մենք, անշուշտ, գնահատում ենք մեր գործընկերների դերը այս գործընթացի միջնորդության գործում և Ադրբեջանի նախագահի հետ կիսվեցինք եռակողմ բանակցություններ վարելու մեր պատրաստակամությամբ: Մենք նման բանակցություններ վարեցինք Թուրքիայում, և մենք բանակցություններ ենք վարում մեր ամերիկացի գործընկերների հետ Շվեյցարիայում: Մենք, անշուշտ, պատրաստ ենք Ադրբեջանում առաջիկա բանակցություններին, եթե Ռուսաստանը բաց լինի դիվանագիտության համար»,- ասում է նա:

