ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

Թուրքերի կողմից հայերի զանգվածային դաժան սպանությունները, կոտորածները, ցավոք չեն սահմանափակվել 1915 ֊1918 թվականներով։ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի տարեց բնակիչ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 1920 թվականին թուրք հրոսակները ներխուժել են նաև իրենց գյուղ։ Նրա մայրիկի մորեղբայրները Հուսիկը, ով ավարտել էր Դորպատի համալսարանը և Գևորգը,ում անունը նա հիմա կրում է, եկել էր Սարիղամիշից, իմանալով թուրքերի կողմից իրենց համագյուղացիների գերեվարման մասին, շուրջ 80 հոգու, շտապել են գյուղ, փորձել բանակցել թուրքերի հետ, որպեսզի չտանեն գյուղացիներին։ Գյուղացիները թաքնվել էին գյուղի ձորում գտնվող քարանձավների մեջ։ Ցավոք, բարբարոս թուրքերը չեն խնայել նաև Հուսիկ և Գևորգ Հովսեփյան եղբայրներին, նրանց կապել են ձիուց ու քարշ տալով տարել մինչև Ջաջուռի ձորն, դաժանաբար սպանել ու այրել, գլորել ձորը, այդ թվում 80 հոգու մեր Հայրենյաց գյուղից, հիմնականում կանանց, երիտասարդների ու ծերերի։ Թալանել են նաև գյուղացիների տները, գողացել անասուններին, ոսկեղենը։ Ջաջուռի ձորում գլորված դիակները այնքան շատ են եղել , որ մի հոգի մեր գյուղից Խանաև անվամբ սուտմեռուկի է տվել, երբ թուրքերը հեռացել են, թևը ջարդած փախել ու եկել հասել է գյուղ, պատմել այդ դաժան տեսարանը։ Այս պատմական նկարը Գևորգի դուստրը Հեղինեն շուրջ 10 տարի վախեցել է հանել քարանձավից, 10 տարի պահելուց հետո հանել է փոխանցել մեզ, մենք այն պահում ենք որպես Սուրբ մասունք ու փոխանցում սերնդեսերունդ։ Ինչ էլ լինի,թուրքը մնում է թուրք ու երբեք չի կարելի բարեկամություն անել այդ բարբարոս ազգի հետ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում