ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ
ՍպորտԲրազիլիայում շարունակվող Բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը, երեկ ապրիլի 24֊ի երեկոյան խորհրդանշական հաղթանակ տոնեց Գյումրեցի անվանի կաշվե ձեռնոցի մարտիկ, Փարիզի ՕԽ մասնակից, Աշխարհի բրոնզե մեդալակիր ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, նա հենց եղեռնի օրը պարտության մատնեց թուրք մրցակցին։ Չալոյանը, այսպիսով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ առնվազն ապահովվեց բրոնզե մեդալ։ Մենամարտի երկրորդ ռաունդում հայ մարզիկի հարվածաշարերից հետո, թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ, մրցավարները գնահատեցին մինչ այդ վաստակած միավորները ու հաղթանակը շնորհեցին Դավիթ Չալոյանին։ Նա այսօր ապրիլի 25֊ին կպայքարի արդեն եզրափակչի ուղեգրի համար։
Ցավոք, նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, ով հասել էր 1/4 եզրափակիչ փուլ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

