Եվրոպան փորձում է ուկրաինական բանակցություններում ԱՄՆ-ին փոխարինել
ՄիջազգայինԲելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը կոչ արեց նշանակել ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցելու համար: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է շարունակի Կիևին լիակատար աջակցություն ցուցաբերել, սակայն միայն ֆինանսական միջոցառումները բավարար չեն, և հակամարտությունը տարիներով երկարաձգելը կհանգեցնի մարդկային հետագա կորուստների:
Նա նաև նշեց, որ Մոսկվայի հետ բանակցությունների գաղափարը գնալով ավելի ու ավելի տարածված է դառնում եվրոպացի առաջնորդների շրջանում:
Այլ կերպ ասած, Եվրոպան փորձում է ուկրաինական բանակցություններում ԱՄՆ-ին փոխարինել: Թերեւս հասկանալով նաեւ որ Թրամփը շուտով կարող է հայտարարել առհասարակ բանակցային գործընթացից դուրս գալու մասին:
Այլ բան, որ, ինչպես նաեւ երեկ Լավրովը հայտարարեց, Մոսկվան համարում է, որ Եվրոպան իր դեմ բաց պատերազմ է սկսել: Այս պարագայում հազիվ թե Ավրոպայի «միջնորդությունը» ՌԴ-ն ընդունի:

