Եվրոպան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Լավրով
ՄիջազգայինՌԴ արտգործնախարար Լավրովի գնահատմամբ Եվրոպան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
Մոսկվան տեղի ունեցողը համարում է Արևմուտքի կողմից բաց պատերազմ, հայտարարել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ անկայունության հիմնական գործոններից մեկը մնում է արևմտյան երկրների երկարատև ընդլայնումը Եվրասիական մայրցամաքում և «Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու» ցանկությունը։
Լավրովը նշել է, որ Ուկրաինան օգտագործվում է այս գործընթացում, և նրա հնարավորությունները ուղղակիորեն կախված են Արևմուտքի աջակցությունից՝ զենքից, հետախուզությունից և ռազմական պատրաստվածությունից։
Արևմտյան երկրների ներկայացուցիչները բացահայտորեն հայտարարում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության նախապատրաստության մասին։

