Շարունակվում են Իսրայելից դեպի Ադրբեջանը ամերիկյան զենքի ծավալուն փոխադրումները
ՄիջազգայինՇարունակվում են Իսրայելից դեպի Ադրբեջանը զենքի ծավալուն փոխադրումները:
Վերջին օրերին Silk Way Airlines տրանսպորտային ինքնաթիռները, այդ թվում՝ Իլ-76-ները և Boeing 747-ները, Բաքվից թռել են դեպի Բեն Գուրիոնի օդանավակայան և նույն օրը վերադարձել՝ տեղափոխելով նոր խմբաքանակներ:
Թեեւ մի շարք աղբյուրները դա համարում են զենքի ձեռքբերում` Իսրայելին մատակարարված նավթի դիմաց, սակայն իրանական տեղեկացված աղբյուրներն այլ կարծիքի են: Ըստ այդմ, տեղափոխվում է ամերիկյան զենք, որն այս շաբաթներին ակտիվորեն տեղափոխվում է Իսրայել:

