Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա ընդամենը մի քանի ամսից. Լեհաստանի վարչապետ
ՄիջազգայինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա ընդամենը մի քանի ամսից, ասում է Լեհաստանի վարչապետը։ Սակայն Տուսկը կասկածում է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Եվրոպային նման դեպքում։
«Սա իսկապես լուրջ է։ Ես խոսում եմ կարճաժամկետ հեռանկարի մասին, ամիսների, այլ ոչ թե տարիների։ Մեզ համար կարևոր է իմանալ, որ բոլորը ՆԱՏՕ-ի պարտավորությունները կընդունեն այնքան լուրջ, որքան Լեհաստանը։ Եվրոպայի համար ամենամեծ և ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրա?ստ է լինել այնքան հավատարիմ, որքան նշված է մեր պայմանագրերում», - ասել է Տուսկը FT-ին տված հարցազրույցում։
«Ես ուզում եմ հավատալ, որ 5-րդ հոդվածը դեռևս ուժի մեջ է, բայց երբեմն կասկածներ ունեմ», - ասել է նա։

