Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ-ՈրոշումներԸնտրություններին Հայաստանում մասնակցելու համար առաջադրվել են 17 կուսակցություն և երկու դաշինք։ Սպասվում էր, որ դրանց թվում կլինի նաև ,, Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման դաշինքը կամ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունը։ Սակայն ցուցակում նրանք չկային։ Ինչո՞ւ։ Այս հարցով դիմեցինք Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման և ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանին։
- Մենք ապրիլի 20-ին անցկացրինք հիանալի և հզոր համագումար։ Կարծում եմ՝ ամենալավը բոլորից, քանի որ այնտեղ մանրամասն ներկայացվեց մեր իդեոլոգիական հարթակը։ Մեր ծրագիրը նույնպես ամենալավն է, քանի որ այն պատասխաններ է տալիս մեր երկրի համար բոլոր արդիական հարցերին և չի փորձում խաբել ժողովրդին գեղեցիկ խոստումներով։
Մենք լիովին պատրաստ էինք ԿԸԿ ներկայացնելու 87 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը։
Բայց, այո, երեկ որոշեցինք, որ լիարժեք արշավի համար մեր ֆինանսները բավարար չեն լինի, օլիգարխների հետ մրցակցությանը մենք չենք կարող դիմանալ, ուստի որոշեցինք չցրել ընդդիմադիր ձայները։
Դիտարկվեց մեր շարժման դաշինքով գնալու տարբերակը, սակայն դա շփոթություն կստեղծեր ընտրությունների ընդդիմադիր ֆավորիտ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, ինչը նիկոլյան խունտային ձեռնտու կլիներ։
Մեր ֆինանսական ռեսուրսներով մենք, մեր հաշվարկներով, կստանայինք 3-3,5 տոկոս, դաշինքի դեպքում՝ 6-7 տոկոս, ինչը վնաս կհասցներ ընդհանուր գործին՝ ներկա ամոթալի ռեժիմի փոփոխությանը, ինչը ավելի կարևոր է առանձին կուսակցությունների ամբիցիաներից։ Քանի որ վտանգի տակ է ոչ թե իշխանության բաժանման հարցը, այլ Հայաստանի գոյության հարցը։
Մենք առաջիններն էինք, ովքեր առաջարկեցինք ընդդիմության միավորման նախաձեռնությունը, և բնականաբար, չէինք կարող գործել հակառակ ուղղությամբ։ Բացի իշխող կուսակցությունից, շեմը կանցնեն միայն 2-3 ընդդիմադիր ուժեր, մնացածը՝ ձայներ փոշիացնողներ են, որոնք կհավաքեն զրո- մեկ տոկոս։ Մենք նրանց խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին և հանել իրենց կուսակցությունները ընտրական ցուցակից։

