Իրանում իշխանությունը փոխանցվել է ԻՀՊԿ գեներալներին. NYT
ՄիջազգայինNYT-ի գնահատմամբ՝ Իրանում իշխանությունը փոխանցվել է ԻՀՊԿ գեներալներին։
Ըստ աղբյուրի, պարզվում է, որ Իսրայելի կողմից այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորած Իրանի քաղաքական վերնախավի սպանությունից հետո իշխանությունը փոխանցվել է ոչ թե նրա որդուն և իրավահաջորդ Մոջթաբա Խամենեիին, ինչպես պաշտոնապես հայտարարվել էր, այլ ԻՀՊԿ հրամանատարների կոլեկտիվ ղեկավարությանը։
Աղբյուրը կրկնում է այն հին թեզը, թե Մոջթաբան ինքը ներկայումս անգործունակ է. նա ծանր վիրավորվել է փետրվարի 28-ի հարձակման ժամանակ և վիրահատության կարիք ունի։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությամբ, Իսրայելը և ԱՄՆ-ն մեծ անդունդ են ստեղծել իրենց համար, քանի որ Իրանում ներկայումս ոչ ոք չկա, որի հետ բանակցեն, իսկ ԻՀՊԿ-ն կպայքարի մինչև վերջ։

