Ֆիսվում են ռուսական զինտեխնիկայի ծավալուն տեղաշարժեր ռազմաճակատի ուղղությամբ (Տեսանյութ)
ՄիջազգայինՏարբեր ուղղություններում ֆիսվում են ռուսական զինտեխնիկայի ծավալուն տեղաշարժեր ռազմաճակատի ուղղությամբ: Տեսանյութում ներկայացված է մեծ թվով նոր «Мальва» ինքնագնաց հաուբիցներով և, ենթադրաբար, «Ураган-1М» համազարկային կայանքներով էշելոնների շարժը ռազմաճակատի ուղղությամբ:
Ենթադրվում է, որ զինտեխնիկան մոտեցվում է ճակատային հատվածներին «վերջին պահին», երկարաժամկետ կուտակումներից եւ հակառակորդի հնարավոր խոցումներից խուսափելու համար:

