Ռուսական բանակը օգտագործում է արհեստական բանականությամբ աշխատող անօդաչուներ. Բուդանով
ՄիջազգայինՌուսական բանակը առաջնագծում օգտագործում է արհեստական բանականությամբ աշխատող անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են ինքնուրույն նույնականացնել թիրախները և մանևրել։ Այս մասին հայտարարել է Զելենսկիի գրասենյակի ղեկավար Բուդանովը։
Նա հավելել է, որ Ուկրաինան փորձում է հասնել Ռուսաստանին այս ոլորտում՝ խոստանալով արդյունքներ վեց ամսվա ընթացքում։
Նշենք, որ ԱԲ–ով աշխատող անօդաչուները, այն բանից հետո, երբ արձակվում են, կախված չեն օպերատորից: Այդ սարքերը պարզապես կոնկրետ սեկտորում գտնում են համապատասխան թիրախներն ու ինքնուրույն խոցում: Այսինքն, տեսականորեն մեկ օպերատորը կարող է տասնյակ եթե ոչ հարյուրավոր նման անօդաչուներ արձակել եւ «կռվել» ամբողջական ստորաբաժանումների դեմ: Հաջորդ քայլով արդեն անօդաչուների արձակումը եւս կարող է իրականացնել ԱԲ–ն, ելնելով այս պամ այն հատվածներում նույն ԱԲ–ի օգտագործմամբ իրականացվող հետախուզական տվյալների վերլուծությունից: Ու ստավցում է «Տերմինատոր»–ի պատմությունը:

