Ինչ են խոստացել հայր ու որդի Ղուկասյանները
Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 20-ին մերժեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ղուկասյանը, որը մեղադրվում է խոշոր չափի կաշառք պահանջելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ, կշարունակի մնալ կալանքի տակ։
Այս հանգամանքը էլ ավելի է հունից հանել Ղուկասյանին եւ իր որդուն, ովքեր մինչ այդ արդեն իսկ իրենց կողմնակիցներին հասկացրել են, որ պետք է աշխատել Սամվել Կարապետյանի օգտին։ Բայց կալանքի երկարաձգումը նոր «դրայվ է» տվել Ղուկասյանին, համեմենայնդեպս շրջանառվող լուրերի համաձայն հայր եւ որդի Ղուկասյանները խոստացել են, որ Գյումրիում այնպիսի ընտրական պատկեր են ստեղծելու, որ փաշինյանականները հունիսի 8-ին խայտառակ պարտությունից հետո գլուխները լուսամուտներից չկարողանան հանեն ամոթից։

