Սպիտակ տունը կազմել է ՆԱՏՕ-ի «անհնազանդ» երկրների ցանկ. Politico
ՄիջազգայինՍպիտակ տունը կազմել է ՆԱՏՕ-ի «անհնազանդ» երկրների ցանկ, հայտնում է Politico-ն։
Ցուցակում ներառված են այն երկրները, որոնք հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում։
Սակայն պաշտոնյաներն իրենք էլ լիովին վստահ չեն, թե ինչպես են պատժելու «վատ տղաներին»։
«Նրանք, կարծես, հստակ պատկերացումներ չունեն վատ դաշնակիցներին պատժելու մասին։ Զորքերի դուրսբերումն այդ երկրներից մեկ տարբերակ է: Բայց դա հիմնականում նշանակում է պատժել ԱՄՆ-ին, այնպես չէ՞», - նշել է եվրոպացի պաշտոնյան։

