«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

«Հայաստանի քաղաքական դաշտում նոր քննարկում է հասունանում, որի առանցքում ոչ միայն կոնկրետ թեկնածուի հարցն է, այլ պետական կառավարման ողջ մոդելի վերաիմաստավորումը։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, որը հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։

Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգը, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտնվել են խորքային ճգնաժամի մեջ։ Ավանդույթի ուժով ձևավորված ճշմարտությունները խեղաթյուրվել են, ինստիտուտները՝ թուլացել, հեղինակությունները՝ արժեզրկվել, իսկ հանրությունը կանգնած է արժեքային որոնումների առաջ։ Այս պայմաններում խոսքը, նրանց համոզմամբ, պետք է լինի ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային վերափոխման մասին։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումը պարբերաբար փոխել է իր կրողներին՝ ռազմաքաղաքական էլիտայից մինչև զանգվածային առաջնորդներ, և այսօր արդեն նկատելի է խոշոր կապիտալի ազդեցության աճը։ Սակայն այս բոլոր փուլերում անփոփոխ է մնացել առանցքային խնդիրը՝ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների բացակայությունը, ինչը թույլ չի տվել ձևավորել կայուն և հավասարակշռված կառավարման համակարգ։

Այս ֆոնին առաջարկվում է ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորում, որը կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը։ Նախագահը, ըստ այդ պատկերացման, պետք է ունենա ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև հանրային վստահություն և հեղինակություն, ինչը հնարավորություն կտա զսպել իշխանության կենտրոնացումը և ապահովել համակարգի բնական հավասարակշռությունը»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է հենց այս տրամաբանության մեջ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, ներկայիս բևեռացված քաղաքական դաշտում գրեթե բացակայում են այնպիսի գործիչները, որոնք կարող են համախմբել հասարակությանը։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և մշակութային շրջանակները բաժանված են, և այդ պայմաններում անհրաժեշտ է համազգային նշանակության կերպար, որը կկարողանա դուրս գալ նեղ քաղաքական շահերի շրջանակից։

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը քննադատության է արժանացել այն շրջանակների կողմից, որոնք հարցադրում են անում աշխարհիկության և ազատական գաղափարների համադրելիության վերաբերյալ։ Սակայն առաջարկի հեղինակները պնդում են, որ նման հակադրությունը մակերեսային է։ Նրանց կարծիքով, ազատական արժեքները՝ ազատ շուկան, մասնավոր սեփականության պաշտպանությունը և անհատի ստեղծագործ ազատությունը, կարող են համադրվել ազգային և պահպանողական արժեքների հետ՝ ձևավորելով հավասարակշռված գաղափարական հենք։

Նշվում է նաև, որ արտաքին աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում սահմանափակվել են համակարգի ստորին և միջին օղակներով՝ չհասնելով վերին մակարդակին։ Քաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, դուրս է մնացել ինքնափոփոխման գործընթացից՝ պահպանելով լիազորությունների առավելագույն ծավալը։ Արդյունքում ձևավորվել է մի համակարգ, որտեղ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գերակայում է հաշվետվողականության նկատմամբ։

Առաջարկվող մոդելը միտված է հենց այս տրամաբանությունը կոտրելուն՝ փոփոխությունը սկսելով վերևից։ Ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորումը, ըստ նախաձեռնության հեղինակների, կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կվերականգնի իշխանությունների տարանջատումը և կստեղծի իրական փոխզսպման համակարգ։

Այսպիսով, քննարկման առարկան միայն կոնկրետ թեկնածությունը չէ, այլ Հայաստանի պետական կառավարման ապագա կառուցվածքը։ Քաղաքական ուժերին ուղղված այս նախաձեռնությունը նաև հստակ մարտահրավեր է՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը և պատասխանելու հարցին, թե ինչպիսի պետություն է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա փուլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան