Թրամփը սարսափելի հարված հասցրեց Եվրամիությանը. Արեւմտյան աղբյուրները
ՄիջազգայինԹրամփը սարսափելի հարված հասցրեց Եվրամիությանը, նշում են արեւմտյան աղբյուրները։
ԵՄ երկրների էներգետիկ հավելյան ծախսերը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով կազմել են 24 միլիարդ եվրո հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է եվրահանձնակատար Դեն Յորգենսենի։ «Սա օրական մոտ 500 միլիոն եվրո է, և դա զգացվում է Եվրամիության բոլոր երկրների, արդյունաբերությունների և բնակիչների կողմից»։
Ըստ աղբյուրների, 24 միլիարդը միայն էներգակիրների թանկացումից առաջացած ուղիղ ծախսերն են: Բայց կա նաեւ միլտիպլիկատիվ էֆեկտը: Այսինքն, թե էներգետիկ թանկացումներն ինչ հավելյալ ծախսեր են առաջացնում եւ դա ինչ էֆեկտ է ունենում տնտեսության վրա: Այդ հաշվարկով, իրական վնասները պետք է առնվազն տասնապատկել: Իսկ դա նշանակում է, որ մեկուկես ամսում Թրամփի սկսած իրանական պատերազմի պատճառով Եվրոպան տուժել է առնվազն 300 միլիարդ եվրոյի չափով: Իսկ դա արդեն առանց այդ էլ ռեցեսիոն վիճակին մոտ գտնվող եվրոպական տնտեսության համար իրոք շատ շոշափելի հարված է: Ընդ որում, այդ կորուստներն ավելանում են աճող դինամիկայով, եւ ամենավատն այն է, որ իրավիճակի կարգավորման հույսեր դեռ չկան:

