Ռուսական ուժերը պատրաստվում են հարձակման, մոտեցնում են ռեզերվները. Սիրրսկի
ՄիջազգայինՈւկրաինայի գերագույն հրամանատար Սիրսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը պատրաստվում են հարձակման, արդեն մոտեցնում են ռեզերվները։
«Ռուսական զորքերը վերախմբավորվում են և ռեզերվներ են մոտեցնում ռազմաճակատին։ Սա կարող է վկայել նոր հարձակման նախապատրաստության մասին»,- հայտարարել է Սիրսկին։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել Կրասնոարմեյսկի (Պոկրովսկի) հատվածին, որտեղ, ըստ նրա, ապրիլի սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը 688 հարձակում են իրականացրել։

