Ինչ ութ կնոջ էր Թրամփ փորձում Իրանից հետ վերցնել
ՄիջազգայինԻրանի հետ բանակցությունենրի ներկա ծանր եւ հակասական ֆոնին մեկ ուշագրավ հայտարարություն եւս լսվել ԱՄՆ նախագահի կողմից:
Այսպես, Թրամփը հրապարակավ եւ հանդիավոր տոնով դիմեց Իրանին` բառացիորեն խնդրելով «ներում շնորհել ութ կանանց» եւ տեղադրելով նրանց նկարները: Ենթադրաբար, այդ կաայք դատապարտվել են մահվան, եւ Թրամփը նրանց համար ներում խնդրելով, գրում է նաեւ, որ սա կլինի «բանակցությունների հիանալի սկիզբ»։
Իրանից եկավ ռեակցիա, թե «մեր կանանց եւ երեխաներին սպանողը» չէ, որ իրավունք ունի ինչ-որ բան խնդրել, որից հետո թվում էր, թե այս պատմությունն ավարտված է: Բայց չէ, սկսվեց նոր զարգացում.
Հետեւեց Թրամփի նոր հայտարարությունը.
«Շատ լավ լուր։ Ինձ հենց նոր տեղեկացրին, որ այսօր երեկոյան Իրանում մահապատժի ենթարկվելու համար նախատեսված ութ կին ցուցարարները այլևս չեն սպանվի։ Չորսը անմիջապես ազատ կարձակվեն, իսկ չորսը՝ մեկամսյա ազատազրկման։ Ես շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը որպես ԱՄՆ նախագահ և չեղարկեցին նախատեսված մահապատիժը»։
Սա առնվազն տարօրինակ էր, քանի որ մինչ այդ իրանական դատական համակարգից հնչել էր տեղեյատվություն, թե ութ կանանց նկատմամբ երբեք մահապատժի որոշում չի կայացվել, առհասարակ տեղյակ չեն թե ինչ կանանց մասին է խոսքը, և որ ամբողջ տեղեկատվությունը կեղծ է։
Ստեղծվում է մի տարօրինակ պատկեր. բա այդ ո՞ր կանանց են, Թրամփի պնդմամբ, իրանցիներն ազատել:
Իրանից եկած գնահատումներն այն մասին են, որ Թրամփը պրիմիտիվ խաղի է դիմել: Այսինքն, գործում է նման քարոզչական սցենար. խնդրանքով դիմում է Իրանին` իրենց ներկայացնելով որպես մեծ մարդասեր: Ու հետո հերոսաբար դրական արդյունքի է հասնում` ոըթ կնոջ ազատելով մահվան ճիրաններից: Այսինքն, ոչ միայն մեծագույն մարդասեր է, այլ նաեւ մեծագույն դիվանագետ և կանանց փրկիչ։
Բայց ահա, իրանական ավելի տեղյակ աղբյուրներ այլ մտքեր եւս ներկայացնում են: Այն է` նման կանայք իրոք կան, ԿՀՎ-ի եւ ՄՈՍԱԴԻ գործնակալներ են, որոնք Իրանում լուրջ դեր էին կատարելու ներքին ապստամբություն եւ իշխանափոխություն կատարելու համար: Նրանք իրոք ձերբակալվել են, սակայն սովորական ընթացակարգերով չեն անցնում: Նրանք լուրջ տեղեկատվության կրողներ են, որոնք իրանական հատուկ ծառայությունները պահում են հատուկ խնամքով, քանի որ երբ ժամանակը գա, այդ տեղեկատվությունը շատ բան կարող է ապացուցել:
Եվ ահա Թրամփն առաջարկելով նրանց վերադարձնել, փորձել է երկու հանգամանք պարզել: Նախ, որ այդ գործակալներն իրոք իրանցիների ձեռքին են, երկրորդը, հնարավորության դեպքում ինչ-ինչ պայմանավորվածություններով հետ ստանալ: Սակայն այս ծրագիրը եւս ձախողվեց:

