Քո ունեցածը միայն փող է, այն էլ հորդ փողերը. Թոփուրիան` Ծառուկյանին
ՍպորտUFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան Արիել Հելվանիին տված հարցազրույցում Արման Ծառուկյանի մասին բացասական կարծիք էր հայտնել.
«Ես իսկապես ապշած եմ՝ որքան հիմար է նա։ Նրա մտածելակերպը երեխայի է նման։ Այն ամենը, ինչ տեսնում եմ նրա մասին համացանցում, լիակատար խայտառակություն է։ Ո՞ւմ է նա առհասարակ հետաքրքրում։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ձևանում են հարուստ և ի ցույց են դնում գումարը։ Դու այնքան աղքատ ես, որ միակ բանը, որ ունես, փողն է։ Այն էլ ծախսում ես հորդ, այլ ոչ թե քո գումարները։ Նա պարզապես երեխա է Նա իմ մակարդակին չէ։ Եթե մենք հանդիպենք, ես առաջին ռաունդում կկոտրեմ նրա ծնոտը։ Ի՞նչ է նա անելու. փորձելու է ինձ տապալե՞լ։ Եղբա՛յր, խնդրում եմ, լսի՛ր ինձ. մասնակցի՛ր քո ըմբշամարտի մրցաշարերին, վարի՛ր քո սթրիմները, իսկ երբ գա պահը, պարզապես եղի՛ր այնտեղ, և ես կանեմ մնացածը»։

