Ով է Հովիկ Աղազարյանի կուսակցության առաջին համար, ինչով է հայտնի․ Բացահայտում է անձամբ պատգամավորը

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ստեղծած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» մասնակցելու է ընտրություններին միայնակ։  «Իրավունքի» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը ասաց, որ իրենց բոլոր ջանքերը այլ ուժերի հետ միավորվելու ուղղությամբ ապարդյուն են անցել, և այդ պատճառով որոշել են միայնակ մասնակցել ընտրություններին․

-Բոլոր դեպքերում մենք ամեն ինչ արեցինք, որ մենակ չգնանք, նաև դրանով է պայմանավորված, որ վերջին օրերին ենք թղթերը պատրաստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Մենք հիմա քաղաքական գործընթացների մեջ ենք և չենք կարող դուրս գալ դաշտից։ Քաղաքացին, հայ ժողովուրդը պետք է ասի՝ պարոն Ասլանյան, պարոն Աղազարյան, շնորհակալ ենք ձեր մատուցած ծառայությունների համար, բայց գնացեք թոշակի, այդ ժամանակ մենք կգնանք քաղաքական թոշակի։ Ցավոք սրտի կա ձայների փոշիացման խնդիր, և հետևաբար մենք մեկ ճակատի գաղափարը տանելու ենք առաջ։ Երբ նման ճակատը ձևավորվի, և ճակատի անդամները գտնեն, որ մենք այսպես կոչված՝ Նիկոլի պրոյեկտն ենք, հետևություններ կանենք։

- Պարոն Աղազարյան, ով Ձեր առաջին համար կինը, ինչո՞վ է պայմամավորված նրա ընտրությունը ցուցակը գլխավորելու։

- Օֆելյա Ավագյանը դասախոս է։ Աշխատում է Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես հայերեն լեզվի և խոսքի դասախոս։ Ինքը հանդիսանում է մեր կուսակցության հիմնադիր անդամներից մեկը և երբ որ քննարկում էինք դա, մենք ունեինք 4 թեկնածու՝ պարոն Ասլանյանը, ես, Օֆելյա Ավագյանը և Լյովա Մխիթարյանը։ Քննարկումների արդյունքում եկանք այդ եզրակացությանը, ինչն էլ համաժողովը հաստատեց։ Մեզ համար կարեւորն այս փուլում այն է, որ վարչապետը չվերընտրվի։ Վարչապետը, որն ինձ համար նախկինում եղել է նպատակասլացության խորհրդանիշ, հիմա վերածվում է սևեռվածության խորհրդանիշի: Այսինքն՝ սևեռվում է այս կամ այն գաղափարի վրա, ու թե այդ գաղափարին հասնելու համար ինչ կորուստներ կարող են լինել, այնքան չի կարևորում, իսկ ես դա գնահատում եմ որպես վտանգավոր մոտեցում հարցերի լուծման համար: Վարչապետն առաջ է մղում չորրորդ հանրապետություն ստեղծելու գաղափարը, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկա, ու եթե որևէ քաղաքական ուժ գնա այդ ճանապարհով, դա իրական վտանգ է լինելու:

– Որո՞նք են լինելու այդ վտանգները:

– Ես չեմ գտնում, որ հապշտապ պետք է Սահմանադրություն փոխել, իհարկե դրա անհրաժեշտությունը կա, բայց դա պետք է լինի ընտրություններից հետո, այլ ոչ թե ընտրություններից առաջ: Միգուցե պարոն վարչապետը մտածում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստացվում կնքել, ու ժողովրդին պետք է ներկայանալ ինչ-որ ձեռքբերումով և մտածում է գնալ այդ ճանապարհով: 

– Պարո՛ն Աղազարյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Հայաստանում օր օրի խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից հետնահանջ է գրանցվում:

– Չէ՛, ես գտնում եմ, որ ժողովրդավարությունը կա, բայց մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ այն կարող է վտանգվել: Եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի երկրի ղեկավար, ապա մենք կունենանք ավտորիտար ռեժիմ ու վերջնականապես կթաղենք ժողովրդավարությունը: Նա արդեն իրեն սպառել է, ութ տարի հնարավոր չէ աշխատել նման ծանր իրավիճակում ու ֆիզիկապես, հոգեպես չմաշվել, հետևաբար նա այլևս չպետք է ՀՀ վարչապետ լինի: Ես հիմա էլ գործող իշխանության կողմից դեպի ավտորիտարիզմ տանող քայլեր եմ տեսնում, ու դրանցից ամենասարսափելի դրսևորումն այն էր, որ ինքը բացահայտ հայտարարեց, որ ինքն է ԲԴԽ նախագահին հորդորել, որ հրաժարական տա:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում