Ռուսական կինոն մոտ է և հասկանալի հայ հանդիսատեսին

Մշակութային

Ձմռան վերջին Երևանի ցուցադրական կենտրոն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսաստանի և Բելառուսի դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցների, ստեղծագործ մտավորականության և հասարակական գործիչների, Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ ռուսական կինոյի փառատոնի հանդիսավոր բացումը։

 Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ «Ռոսկինո» ընկերության կազմակերպած այս միջոցառումը վաղուց ավանդական է դարձել մեր երկրում և տարեկան մինչև երեք հազար հանդիսատեսի է գրավում։ Ուշագրավ է, որ փառատոնի բոլոր օրերի ընթացքում ֆիլմերը կարելի է անվճար դիտել։

 Ի դեպ, առաջին փառատոնը տեղի է ունեցել Երևանում չորս տարի առաջ, և պարզվեց, որ դա պարզապես «փորձնական օդապարիկ» չէր, այլ լիովին հեռանկարային նախաձեռնություն, քանի որ հանդիսատեսին ուղղված հարցումները հստակ ցույց տվեցին այս կինոնախագծի նկատմամբ հետաքրքրությունը: Պատահական չէ, որ բացելով միջոցառումը՝ Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան նկատեց, որ մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները: Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում արդեն դարձել են բարի ավանդույթ, որը ևս մեկ քայլ է մշակութային համագործակցության ամրապնդման ու ստեղծագործական փոխազդեցության զարգացման գործում:

Փառատոնը բացվեց հանրահայտ «Բուրատինո» հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ, որը դարձել է ռուսական կինովարձույթի առաջատարներից մեկը: Իր ծավալներով չզիջեց նաև Երևանը, ընդ որում, ոչ միայն դերասանական աստղային կազմի՝ Սվետլանա Նեմոլյաևայի, Ֆյոդր Բոնդարչուկի, Վիտալիա Կոռնիենկոյի, Ալեքսանդր Յացենկոյի, Անաստասիա Տալիզինայի, Մարկ Էյդելշտեյնի նկատմամբ հարգանքից ելնելով, այլև սիրված հեքիաթի նոր մեկնաբանության շնորհիվ: Նորովի պատմված փայտե տղայի արկածները ոչ մեկին անտարբեր չթողեցին: Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ հայտնի պատմությունը կարողացել են հաջողությամբ հարմարեցնել ներկայիս սերնդին, ինչն ավելի ժամանակակից է դարձրել այն: Կինոթատրոնից դուրս գալով՝ և՛ երեխաները, և՛ նրանց ծնողները աշխույժ քննարկում էին դիտած ֆիլմը՝ խոստովանելով, որ ընդհանուր առմամբ այն ունի հումանիտար ենթատեքստ:

«Ընտանեկան ֆանթեզի ժանրում ստեղծված այս երաժշտական կինոնկարը դուր եկավ ինձ ու թոռնիկիս ոչ միայն իր դերասանական աստղային կազմով։ Անձամբ ինձ համար նաև նոստալգիկ աուրայով, որով պարուրված է ֆիլմը։ Չէ՞ որ այս հեքիաթը ծնողներս կարդացել են ինձ համար դեռևս մանկուց։ Այնուհետև եղավ խորհրդային ժապավենը, որը գրավեց երեխաներին այնպես, ինչպես ներկայիս սերնդին հենց նոր ցուցադրված ֆիլմը, ի դեպ, որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Վոլոշինը՝ այն «Բուրատինոյից» ուղիղ 50 տարի անց։ Բայց ամեն դեպքում նոր ֆիլմը թոռնիկիս շատ դուր եկավ»,– իր տպավորությունն արտահայտեցեց հանդիսատեսներից մեկը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ծրագրում չի նախատեսվել «Չեբուրաշկայի» շարունակությունը՝ «Չեբուրաշկա-2»-ը, քանի որ Երևանում մի քանի տարի առաջ ցուցադրված Դմիտրի Դյաչենկոյի «բնությանը անհայտ գազանի» մասին ժապավենը այն ժամանակ շատ բարի հիշողություններ թողեց։

Փառատոնի երեք օրերի ընթացքում հանդիսատեսները կարողացան ծանոթանալ 2025 թվականին նկարահանված ռուսական արտադրության բազմաժանր ֆիլմերին: «Ռոսկինո»-ի գործադիր տնօրեն Էլզա Անտոնովայի խոսքով՝ Երևանի համար պատրաստված է նոր ֆիլմերի հարուստ ու բազմազան ներկապնակ. «Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոները, թերևս, լավագույն հարթակն են նրա նոր նվաճումները ցուցադրելու համար: Ցուցադրությունների ծրագիրը կազմված է հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները՝ արկածների սիրահարներից մինչև խոր դրամատուրգիայի գնահատողները»:

Մասնավորապես, հայ հանդիսատեսին ներկայացված էր Արտյոմ Միխալկովի «Առաջինը Օլիմպոսում» սպորտային դրաման, որը պատմում է ԽՄՀՄ-ի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոններից մեկի՝ թիավար Յուրի Տյուկալովի դեպի հաղթանակ տանող ճանապարհի մասին: Ալեքսանդր Կոտտի «Հյուսիսային բևեռ» արկածային կինոնկարը նվիրված է խորհրդային նավաստիների սխրանքին, որոնք առաջինը հասան Հյուսիսային բևեռ ատոմային սուզանավով: Կինոյի երկրպագուները ծանոթացան Անտոն Մասլովի «Ողջույն ամուսնուս» կատակերգական մելոդրամային, որը պատմում է երջանկության ճանապարհին բարդ հարաբերությունների մասին, իսկ անիմացիայի սիրահարները դիտեցին գրավիչ մուլտիպլիկացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին: Օկսանա Ֆրոլովայի խոսքով՝ սրանք ոչ թե պարզապես կինոդիտումներ էին, այլ մեր երկրների միջև կենդանի երկխոսություն էին, որն արդեն երկար տարիներ ընթանում է արվեստի միջոցով:

Նման փառատոները իսկապես կոչված են ամրապնդելու հայ-ռուսական մշակութային փոխազդեցությունը և ընդլայնելու հումանիտար համագործակցության դաշտը։ «Ռուսական կինոյի գլխավոր արժեքն այն է, որ այն շատ հասկանալի է, շատ մոտ մեր հայ բարեկամներին, հանդիսատեսին, քանի որ մենք խոսում ենք նույն մշակութային լեզվով, մենք ունենք ընդհանուր մշակութային արժեքներ ու ավանդույթներ,– ասում է Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։– Կինեմատոգրաֆը շատ արգասաբեր հող է համատեղ մշակութային նախագծերի համար, քանի որ կինոյի լեզուն այն լեզուն է, որը վաղուց և ամուր միավորում է մեր ժողովուրդներին»։

 

Նատալյա Օհանովա

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում