ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 150֊ԱՄՅԱԿԻՆ
ՄշակութայինՕրերս Իտալիայի Վենետիկ քաղաքում կայացել է շատ կարևոր իրադարձություն։ Հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան հոբելյանական 150֊ամյակի առթիվ, կայացել է հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին Iravunk. com -ի թղթակցի հետ զրույցում նշեց հայագետ, թարգմանիչ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի դասախոս ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Նա նշեց, որ հուշաքարը զետեղվել է Մուրատ - Ռափայելյան վարժարանից քիչ հեռու գտնվող Դորսոդուր 2266 հասցեում, որտեղ Իսահակյանը ապրել է 1921-1926 թվականներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

