Չի կարելի նույն արտադրամասում միաժամանակ արտադրել ե՛ւ բելգիական թանկ շոկոլադ, ե՛ւ գոմաղբ. Աշոտյան
ՆերքաղաքականՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում երկու բաղադրիչ է տեսնում՝ քարոզչական ու քաղաքական։
— Քարոզչական բաղադրիչը միշտ չէ, որ առնվազն ադեկվատ է ե՛ւ մարդկային, ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական իրականությանը, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել, հուսով եմ՝ չեմ տեսնի: Քաղաքական թիմը որակյալ քաղաքական կոնտենտ է տալիս, քարոզչական թիմը՝ քաղաքական կոնտենտ չի տալիս: Չի՛ կարելի նույն արտադրամասում միաժամանակ արտադրել ե՛ւ բելգիական թանկ շոկոլադ, ե՛ւ գոմաղբ, չի հասկացվում։ Չգիտեմ՝ իրենք մեզնից ինչ են ուզում, մենք իրենցից երկու բան ենք ուզում՝ դադարեն թիրախավորել ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանին ու իմ ընկերներին, հակառակ դեպքում՝ ստանալու են պատասխաններ, երկրորդ՝ ուզում ենք, որ իրենք անցնեն խորհրդարան։ Այսինքն՝ ուզում ենք յան տան մեզնից եւ անցնեն խորհրդարան:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության համատեղ հանրահավաք անցկացնելու առաջարկին, ավելի լավ օր, քան մայիսի 4-ը, երբ Երեւանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դժվար է մտածել, հենց գագաթնաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաք անցկացնելը շատ տրամաբանական ու բնական կլինի։

