Կճոյանը Փաշինյանին է փոխանցել տիրադավների դժգոհությունները. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՊարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ իր ճեպազրույցի ժամանակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ մասնավորապես՝ Վեհափառ Հայրապետի դեմ հերթական անգամ «ցեխ շպրտելու» չափաբաժինն այնքան էլ պատահական չէր:
Ըստ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների` տիրադավ հռչակված եպիսկոպոսների «վոժդ» համարվող Նավասարդ Կճոյանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել տիրադավների դժգոհությունները՝ Վեհափառին հեռացնելու հարցն անընդհատ ձգձգելու հարցում եւ հայտնել, որ եթե այսպես շարունակվի, կհետեւեն ԱՄՆ-ի հայոց արեւմտյան թեմ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրինակին: «Ձեռքները կլվանան» Մայր Աթոռի դեմ դավեր նյութելու գործընթացից, ավելին՝ մեղքերի թողություն խնդրեն Վեհափառ Հայրապետից:
Ըստ նույն աղբյուրների` թեպետ Փաշինյանն անարձագանք է թողել Կճոյանին, բայց երեկվա նրա ճեպազրույցը փաստում է, որ ասածները լավ էլ տեղ են հասել:

