Опускаюсь всё ниже и ниже, даже самому интересно

Վերլուծություն

Վեդիում տեղի ունեցածը սովորական վանդալիզմ չէ. դա համակարգային քայքայման ախտանիշ է, որն ավելի ու ավելի տեսանելի է դառնում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Երբ անչափահասների մի խումբ ժամերով ներխուժում է նախկին կրթական հաստատության տարածք, ջարդում գույք, վնասում ենթակառուցվածքներ եւ, ըստ տուժող կողմի, մնում է գրեթե անպատիժ, խնդիրը դուրս է գալիս քրեական քրոնիկայի սահմաններից ու վերածվում քաղաքական գնահատականի թեմայի։

Այս պատմությունը առանձնապես սուր հնչեղություն է ստանում այն ֆոնին, երբ իշխանության ներկայացուցիչները պատրաստ են ցուցադրական կոշտություն դրսեւորել մեկ այլ միջադեպի դեպքում՝ կապված Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նույն եռանդը չի նկատվում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է տեղական մակարդակում տեղի ունեցող իրավախախտումներին։ Ստացվում է ընտրովի արդարադատության տպավորություն՝ «յուրայինների» համար մեկ չափանիշ, «մնացածների» համար՝ մեկ այլ։

Վեդիի «կոկորդիլոսագետ» մականունը ձեռք բերած համայնքապետ Գարիկ Սարգսյանի շուրջ ձեւավորված իրավիճակը հենց այդ հակասությունների խտացված արտահայտությունն է։ Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված դպրոցականի կալանավորման վրա հրճվող Գարիկ Սարգսյանի քթի տակ Վեդիի դպրոցականներն իսկական վակխանալիա են ստեղծել: Սա թերեւս անպատժելիության մթնոլորտի հետեւանք է, նիկոլական իշխանությունը կործանվում է, եւ իշխանավորներն իրենք իրենց կորցրած՝ ով ինչ հասցնում անում է՝ սկսած հրապարակային վիրավորելուց ու հայհոյելուց: Ակամայից հիշում ենք սովետական հայտնի «Калина красная» ֆիլմը, որտեղ Վասիլի Շուկշինը, որը մարմնավորում է Եգոր Պրոկուդինին՝ նախկին քրեական անցյալ ունեցող մարդու, ով փորձում է «նոր կյանք» սկսել, բայց ներսում շարունակում է պայքարել իր բնույթի ու անցյալի հետ։

Վեդիի դեպքը կարելի է դիտարկել որպես փոքր մոդել այն գործընթացների, որոնք ընթանում են ողջ երկրում. ինստիտուտների թուլացում, իրավունքի ընտրովի կիրառում, եւ հանրային վստահության անկում։ Եթե այս միտումները շարունակվեն, ապա նման «տեղական» միջադեպերը կարող են դառնալ նորմ, ոչ թե բացառություն։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ

Իսկ թե ինչ է կատարվում նախընտրական այս փուլում, բավական հետաքրքրական է: ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը նշել է. «Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ… Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել եւ չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա»:

Որքան էլ Զուրաբյանը ասվածը փորձել է փաթեթավորել հուզիչ ելեւէջներով, փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ն ու Նիկոլ Փաշինյանն առնվազն գաղափարական տարաձայնություններ չունեն: Թե՛ Փաշինյանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը օրակարգային չէ, թե՛ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության: Ավելին՝ ՀԱԿ-ի գաղափարական ժառանգորդն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

Իհարկե, մենք չենք մոռացել, որ ժամանակին հենց ՀԱԿ-ի նախահայր ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանն էին դեմ, որ Անկախության հռչակագրում տեղ գտնեն Արցախի Հայաստանի հետ վերամիավորման եւ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող կետերը: Մինչդեռ այդ կետերը տեղ գտան հռչակագրում՝ ի պատիվ ՍԻՄ կուսակցության ջանքերի: Բայց, այդուհանդերձ, հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կամ Փաշինյան Նիկոլը դեմ ՀԱԿ-ին, եթե առնվազն այս երկու հարցում դուք մեկ քաղաքական ընտանիքից եք: Եվ  այստեղ պետք է ասել, փառք Աստծո, որ գործարար Սամվել Կարապետյանի քաղական ուժը մերժեց միավորվել ՀԱԿ-ի հետ: Այդ միությունն առնվազն կլիներ հակագաղափարական:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈ՞ՐՆ Է

Ի դեպ, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության երեկ կայացած համագումարից հետո՝ ոչ պակաս ուշագրավ հայտարարություններ արեց կուսակցության համակարգող եւ նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը: Նա նշեց, որ իրենք չեմ համագործակցի իշխանության եղած ուժերի հետ, նախընտրում են նորերին: Բայց ընդամենը ասվածից ժամեր առաջ հուշագիր էր կնքել «Ապրելու երկիր» կուսակցության հետ: Այն կուսակցության, որի առաջնորդ Մանե Թանդիլյանը կրկնակի իշխանություն է եղել՝ Արցախում ու Հայաստանում, մի քիչ էլ գործերը լավ գնային, Ավստրալիայում էլ կարող էր: Հիշեցնենք, որ Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանի ամենամոտ դաշնակիցն էր, զբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ապա եղել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիոն հարցերի նախկին նախարարը: Եվ այսքանից հետո՝ Թանդիլյա՞նն էր լավագույն նորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում