Արգենտինայի նախագահ Մայլին երգեց Նեթանյահուի համար (Տեսանյութ)
ՄիջազգայինՄինչ աշխարհն անհամբեր սպասում էր իրանական պատերազմը վերսկսվել-չվերսկսվելուն, Արգենտինայի նախագահ Մայլին որոշեց իրեն յուրահատուկ ոճով ներկայացնել դիրքորոշում` երգելով Նեթանյահուի համար:
Խավիեր Մայլին անակնկալ կերպով հայտնվել է բեմում Իսրայելի անկախության օրվա պատվին ջահը վառելու արարողության ժամանակ։ Մայլին միացել է կատարողներին և երգել «Libre» («Ազատ») երգը, որը ներառված էր ծրագրում։
Ելույթը չպլանավորված և իմպրովիզացված էր։
Իսրայել կատարած այցի ընթացքում Արգենտինայի նախագահը այցելել է Արևմտյան պատ և ստորագրել համաձայնագրեր ահաբեկչության և արհեստական բանականության դեմ պայքարում համագործակցության, ինչպես նաև դեպի Բուենոս Այրես ուղիղ չվերթների գործարկման վերաբերյալ»։

