«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զոհված զինծառայողի լուսանկարն օգտագործվել է առանց ծնողի թույլտվության. Հերոսածին մայրը ահազանգում է

Տեսանյութեր

44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի փրկության կյանքը զոհաբերած հերոս Արարատ Մանյանի հերոսածին մայրիկը Վարդուհի Շահումյանը, ում արյունահոսող վերքը դեռ չի սպիացել, որոշ անձիք փորձում են այս օրերի ընթացքում էլ ավելի բորբոքել հերոս որդի կորցրած մայրիկի անասելի ցավը։ Իսկ, թե ովքեր եւ ինչպես «Իրավունքի» հետ զրույցում մանրամասն ներկայացրեց հերոսածին մայրը.

Զոհված զինծառայողի լուսանկարն օգտագործվել է առանց ծնողի թույլտվության
​Դիմում ենք ձեզ՝ բարձրաձայնելու մի խնդիր, որը վերաբերում է զոհված հերոս Արարատ Մանյանի հիշատակի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին և նրա հարազատների իրավունքների խախտմանը:


ԽՆԴՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Չարենցի անվան հ. 67 դպրոցին կից գտնվող կիսաքանդ և անմխիթար վիճակում գտնվող ջերմատան պատին պատկերվել է Արարատ Մանյանի դիմանկարը: Լուսանկարն արվել է առանց ծնողի գիտության և թույլտվության: Հատկանշական է, որ Արարատը չի սովորել այդ դպրոցում և չի բնակվել այդ տարածքում:

​ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ.

​Դպրոցի տնօրինություն. Տնօրենը հրաժարվում է մաքրել պատը՝ պնդելով, թե տեղյակ չէ, թե ով է հեղինակը, չնայած պատկերը գտնվում է դպրոցին կից տարածքում:

​Քաղաքապետարան. Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ նմանատիպ ծրագիր չունեն և տեղյակ չեն պատկերի հեղինակից: Թեև խոստացել են լուծում տալ հարցին, սակայն որևէ հստակ ժամկետ չի նշվել:

​ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԻԿԻ ՊԱՀԱՆՋԸ.

Զոհված հերոսի մայրը `Վարդուհի Շահումյանը , պաշտոնապես արգելում է իր որդու լուսանկարի օգտագործումը որևէ միջոցառման կամ որևէ վայրում պատկերելու համար՝ առանց իր նախնական համաձայնության: Մայրը պահանջում է անհապաղ հեռացնել որդու պատկերը նշված անբարեկարգ պատից: Նա նաև շեշտում է, որ իր բողոքը վերաբերում է բացառապես իր որդու լուսանկարին և որևէ առնչություն չունի կողքին պատկերված մյուս երկու հերոսների հետ, որոնց նա չի ճանաչում:
​Հորդորում ենք լրատվամիջոցներին հետևողական լինել այս հարցում՝ հարգելու զոհվածի ընտանիքի կամքն ու արժանապատվությունը:

«Իրավունքը» եւս հետեւողական է լինելու հերոսածին մայրիկի պահանջի կատարմանը եւ կանգնած է անմահացած հերոսի ոտնահարված իրավունքի կողքին։ 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը