Իրանը կարող է սկսել հարվածներ հասցնել բլոկադան իրականացնող ամերիկյան նավերին
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի խոսնակ Գալբաֆի խորհրդականի խոսքով, Թրամփի կողմից հրադադարի երկարաձգումն անիմաստ է. պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել։
«Շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է բախվի ռազմական պատասխանի։
Միևնույն ժամանակ, Թրամփի կողմից հրադադարի երկարաձգումը, ըստ էության, փորձ է ժամանակ շահել անակնկալ հարձակման համար։
Հիմա այն պահն է, երբ նախաձեռնությունը պետք է անցնի Իրանին»։
Սա ակնարկ է, որ Իրանը կարող է սկսել հարվածներ հասցնել երկրի շրջապատումն իրականացնող ամերիկյան նավերին, որոնք Իրանի համար խոցելիության սահմաններում են:

