Իրանը չի ճանաչում հրադադարի երկարաձգումը
ՄիջազգայինԻրանը չի ճանաչում հրադադարի երկարաձգումը և կարող է պահպանել կամ չպահպանել այն՝ կախված իր ազգային շահերից: Այս մասին հայտնում է իրանական IRIB պետական հեռուստաալիք:
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը պաշտոնապես լրացավ 2026 թվականի ապրիլի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ին:
Այլ ռեակցիա Իրանից այս պահին դեռ չկա` ի պատասխան հրադադարը երկարացնելու Թրամփի հայտարարության:
Չնայած դրան, հրադադարի ժամկետի սպառվելուց հետո Իրանը դեռ որեւէ հրթիռ չի արձակել: Թեեւ Թեհրանում, արդեն մշտական դարձած ժողովրդական հավաքներին հրթիռներ են ցուցադրվել, որպես ուժի գործադրման պատրաստակամության նշան:
Ակնհայտորեն, աշխարհը չի վստահում Թրամփի հայտարարությանը: Ամեն դեպքում, նավթի գները չեն իջել ոչ մի դոլարով հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունից հետո:

