Թրամփը միակողմանի երկարաձգեց Իրանի հետ զինադադարը
ՄիջազգայինԹրամփը միակողմանի երկարաձգեց Իրանի հետ զինադադարը: Բնականաբար, նա այդ որոշման մասին հայտնեց տիպիկ թրամփյան ոճով,
«Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի կառավարությունը լրջորեն բաժանված է, ինչը զարմանալի չէ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով մենք կասեցրել ենք Իրանի դեմ մեր հարձակումը մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները հանդես գան միասնական առաջարկով։ Հետևաբար, ես հրամայել եմ մեր զինվորականներին պահպանել շրջափակումը և այլ կերպ պահպանել մարտական պատրաստվածությունը։ Հետևաբար, ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և քննարկումների ավարտը։
Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ լինի. նրանք ցանկանում են, որ այն բաց լինի, որպեսզի կարողանան օրական 500 միլիոն դոլար վաստակել (հենց դա էլ նրանք կկորցնեն, եթե այն փակվի)։ Նրանք ասում են, որ ուզում են այն փակել միայն այն պատճառով, որ ես այն ամբողջությամբ փակել եմ, ուստի պարզապես ուզում են «փրկել իրենց դեմքը»։ Չորս օր առաջ մարդիկ մոտեցան ինձ և ասացին. «Պարոն, Իրանը ցանկանում է անմիջապես բացել նեղուցը»։ Բայց եթե մենք դա անենք, մենք երբեք չենք կարողանա գործարք կնքել Իրանի հետ, եթե չպայթեցնենք նրանց երկրի մնացած մասը, ներառյալ նրանց առաջնորդներին»։
Իրավիճակը սա է. նախ, ա միակողմանի հայտարարություն է եւ հարց է, թե Իրանն ինչպես կարձագանքի: Հաջորդը, ընդամենը ժամեր առաջ Թրամփը միայն վերջնագրեր էր ներկայացնում` եթե մինչեւ հրադադարի ավարտը չստորագրեն համաձայնագիր, ամեն ինչ կոչնչացնեմ: Իրանը ոչ միայն չստորչագրեց, այլ անգամ պատվիրակություն չուղարկեց բանակցությունների: Ու հաջորդում է Թրամփի այս նոր որոշումը: Ու այստեղից հարց է առաջ գալիս, թե իրականում ով է «դեմքը փրկում»:

