Ռուսական ուժերը եւս մեկ հատվածում են հատել ուկրաինական սահմանը Խարկովի մարզում
ՄիջազգայինՀյուսիսային զորքերի խմբի 245-րդ մոտոհրաձգային գնդի գրոհային ստորաբաժանումները եւս մեկ հատվածում են հատել ուկրաինական սահմանը Խարկովի մարզում` գրավելով Վետերինարնոե ավանը։
Ռուսական ռազմական աղբյուրի համաձայն, ներկա պահին ռուսների հարձակումը զարգանում է հարեւան Ուդի բնակավայրի ուղղությամբ:
Սա ուկրաինական կողմի համար երկու խնդիր է: Նախ, այսպիսով ռուսական ուժերը սպառնում է Խարկովի ուղղությամբ շատ վտանգավոր դիրքերում հայտնվել: Երկրորդը, այսպիսով ճակատային գիծը շարունակում է երկարել, երբ առանց այդ էլ ուկրաինական բանակի համար ճակատի ներկա երկարութնյունն է դարձել լուրջ խնդիր` ռեզերվների ծայրահեղ սղության պատճառով:

