Սլավյանսկի ճակատում ռուսական ուժերը մոտ երկու կիլոմետրանոց ճեղքումով դուրս են եկել Ռայ-Ալեքսանդրովկա
ՄիջազգայինՍլավյանսկի ճակատում ռուսական գրոհային ստորաբաժանումները մոտ երկու կիլոմետրանոց ճեղքումից հետո դուրս են եկել Ռայ-Ալեքսանդրովկայի արևելյան ծայրամասը։
Խոսքն այս ճակատում ռազմավարական նշանակություն ձեռք բերած բնակավայրի մասին է: Այն իմաստով, Ռայ-Ալեքսանդրովկան արեւելքից այն վերջին խոշոր բնակավայրն է, որից հետո մինչեւ Սլավյանսկ–Կրամատորսկ անգլոմերացիա այլեւս չկան այդ կարգի բնակավայրեր, որոնց շուրջ ուկրաինական կողմը կարող է պաշտպանություն կազմակերպել: Այսինքն, Ռայ-Ալեքսանդրովկան եւ դրանից մի փոքր հյուսիս գտնվող նիկոլաեւկան գրավելով, ռուսները կսկսեն Սլավյանսկ–Կրամատորսկի ուղիղ գրոհը:

