Կա ուկրաինական պատերազմն արագորեն ավարտելու իրական շանս

Վերլուծություն

Այն, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յունք­ներն էա­կան փո­փո­խութ­յուն­ներ են մտցնե­լու նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, հայտ­նի տրա­մա­բա­նութ­յուն է: Ընդ ո­րում, դժվար չէ կռա­հել, որ Ի­րա­նի դիր­քե­րի ամ­րապն­դու­մը Հա­յաս­տա­նի հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը կա­րող է դառ­նալ:

Մ­յուս կող­մից, էլ ա­վե­լի հին տրա­մա­բա­նութ­յուն է, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յան վրա էլ ա­վե­լի ար­մա­տա­կան ազ­դե­ցութ­յուն կա­րող է ու­նե­նալ նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տը: Այն, թեեւ, ի­րա­նա­կա­նի ֆո­նին ո­րո­շա­կիո­րեն երկ­րորդ պլան է մղվել, սա­կայն դա ա­վե­լի շատ պայթ­յու­նի շե­մին հան­դար­տութ­յան տեսք ու­նի:

­Նախ, այս ըն­թաց­քում Ուկ­րաի­նան այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ լու­ծել իր ֆի­նան­սա­վոր­ման խնդի­րը, որն ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս լրջա­գույն խնդիր­ներ է խոս­տա­նում: Նախ, ե­թե մինչ ի­րա­նա­կան պա­տե­րազմն ԱՄՆ–ն էա­պես կրճա­տել էր Ուկ­րաի­նա­յին ցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցութ­յու­նը, ա­պա այն խո­շոր ներդ­րում­նե­րը (ֆի­նան­սա­կան եւ զեն­քի տես­քով), ո­րոնք Թ­րամփն ի­րա­կա­նաց­նում է Ի­րա­նի ճա­կա­տում, Ուկ­րաի­նա­յի ա­ջակ­ցութ­յու­նը գործ­նա­կա­նում զրո­յաց­րել է: Դա, նման է, որ վեր­ջա­պես հաս­կա­ցել են նաեւ Կիե­ւում: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես գրում է The Atlantic–ը` Կի­եւը այլեւս հույս չու­նի` կապ­ված Վա­շինգ­տո­նի հետ. «Ուկ­րաի­նան վեր­ջա­պես հրա­ժար­վեց Թ­րամ­փից: Զե­լենս­կին դուրս է գրել ԱՄՆ-ին իր հաշ­վարկ­նե­րից»:

Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած 90 մի­լիարդ դո­լա­րին, ա­պա թեեւ դրա ար­գե­լակ­ման հիմ­նա­կան մե­ղա­վոր էին հա­մա­րում Օր­բա­նին, ա­պա նա թեեւ կորց­րեց վար­չա­պե­տի ա­թո­ռը, սա­կայն այդ­պես էլ չկան նշան­ներ, որ այդ փո­ղը կտրա­մադր­վի: Ու մեծ հարց է, թե իշ­խա­նութ­յան ե­կած նոր ու­ժե­րը, որն­քան էլ որ Եվ­րո­պա­յի հո­վա­նա­վոր­յալ­ներն են հա­մար­վում, ինչ­–որ բան կփո­խե՞ն այս հար­ցում:

Մ­յուս կող­մից, ինչ­պես ցույց տվե­ցին Բուլ­ղա­րիա­յի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, այս երկ­րի հետ կապ­ված եւս հար­ցեր են ա­ռա­ջա­ցել: Հաղ­թել է նախ­կին նա­խա­գահ Ռու­մեն Ռադ­եւի կու­սակ­ցութ­յու­նը, «Արեւ­մուտ­քը խու­ճա­պի մեջ է», «ԿԳԲ-ն Եվ­րո­պա­յում նոր գոր­ծա­կալ է ակ­տի­վաց­րել», «կրեմ­լա­մետ», «Պու­տի­նի մարդ», «կրեմ­լի գոր­ծա­կալ», «երկ­րորդ Օր­բան», «ո՞րն է Ռադ­եւի կո­չու­մը ԿԳԲ-ում», «Պու­տինն ու­նի նոր լա­վա­գույն ըն­կեր Եվ­րո­պա­յում» ար­տա­հայ­տութ­յուն­նե­րը ո­ղո­ղել են եվ­րո­պա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Ի­րա­կան են դրանք, թե` ոչ, սա դեռ հար­ցի մի կողմն է: Մ­յուս կողմն այն է, որ այդ ար­տա­հայ­տութ­յու­ննե­րը քիչ չէին նաեւ ընտ­րութ­յու­ննե­րից ա­ռաջ, ու չնա­յած դրանց կամ մի­գու­ցե դրանց հաշ­վին Ռա­դե­ւը հաղ­թեց: Այն է` նրան ժո­ղո­վուրդն ա­ջակ­ցեց ան­գամ նման կո­չե­րի պա­րա­գա­յում: Իսկ միակ բա­նը, որն այս պա­հին փաստ է, դա այն է, որ Ռադ­եւի կու­սակ­ցութ­յու­նը բա­ցա­հայտ հան­դես է գա­լիս Ռու­սաս­տա­նի հետ նոր­մալ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի օգ­տին եւ դեմ է Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցե­լուն: Այ­սինքն, Ուկ­րաի­նա­յին խոս­տաց­ված 90 մի­լիար­դի հար­ցը շա­րու­նա­կե­լու է մնալ առն­վազն օ­դից կախ­ված:

Ու այս ա­մե­նի հետ մեկ­տեղ, Կիե­ւում նոր աղ­մուկ է ա­ռա­ջա­ցել: Օ­րերս Զե­լենս­կին սպառ­նում էր ա­ռե­ւան­գել Լու­կա­շեն­կո­յին, թե իբր Բե­լա­ռու­սը ռազ­մա­կան դիր­քեր եւ մո­տե­ցում­ներ է ստեղ­ծում ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ: Թե­ման ծաղ­կեց­րեց Զե­լենս­կու թի­մա­կից­նե­րից` Ուկ­րաի­նա­յի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Կու­լե­բան` պնդե­լով, որ բե­լա­ռուս­նե­րը ներ­կա­յումս «ու­ժե­ղաց­նում են ի­րենց օ­դա­յին պաշտ­պա­նութ­յու­նը՝ պատ­րաստ­վե­լով հրթիռ­ներ կամ ա­նօ­դա­չու թռչող սար­քեր ար­ձա­կել Ուկ­րաի­նա­յի ուղ­ղութ­յամբ»: Մի խոս­քով` Բե­լա­ռու­սը պատ­րաստ­վում է երկ­րորդ ճա­կատ բա­ցել Ուկ­րաի­նա­յում:

­Սա, ի­հար­կե, կա­րող է նաեւ ըն­դա­մե­նը քա­րոզ­չա­կան շոու լի­նել` ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ֆո­նին ինչ­–որ սկան­դա­լա­յին պատ­մութ­յուն­նե­րով Ուկ­րաի­նա­յի վրա ու­շադ­րութ­յուն հրա­վի­րե­լու հա­մար: Բայց ժա­մա­նակ­ներն այն­քան «տա­րօ­րի­նակ» են դար­ձել, որ նաեւ այս վար­կա­ծի ի­րա­կան լի­նե­լը չպետք է բա­ցա­ռել: Մեծ հաշ­վով, հի­մա նման ռազ­մա­կան ի­րա­վի­ճակ է: Ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը փոր­ձե­ցին մեկ­–եր­կու ա­միս տար­բեր հա­կա­հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նել, ո­րի արդ­յուն­քը, ինչ­պես նաեւ Կիե­ւում են բա­ցա­հայտ խոս­տո­վա­նում, հիմ­նա­կա­նում խո­շոր կո­րուստ­նե­րը ե­ղան: Փո­խա­րե­նը ռու­սա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են պատ­րաստ­վել գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիա­յին եւ, դա­տե­լով ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից (Ուկ­րաի­նա­յում գե­տինն ար­դեն չո­րա­նում է) եւ գործ­նա­կա­նում ողջ ռազ­մա­ճա­կա­տով մեկ` Սու­միի գո­տուց մին­չեւ Զա­պո­րո­ժիե տի­րող ակ­տի­վութ­յու­նից, ռու­սա­կան ու­ժերն ար­դեն գրե­թե պատ­րաստ են մեծ հար­ձակ­ման: Ու ե­թե այս ան­գամ հե­տե­ւի նաեւ Բե­լա­ռու­սի ուղ­ղութ­յու­նից հար­վա­ծը, ա­պա, նաեւ հաշ­վի առ­նե­լով ուկ­րաի­նա­կան վեր­ջին կո­րուստ­նե­րը, ա­րեւմտ­յան օգ­նութ­յան էա­կան կրճա­տում­նե­րը, պա­տե­րազ­մը կա­րող է շատ ա­րագ տեմ­պե­րով գնալ դե­պի հան­գու­ցա­լուծ­ման: Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վա­յի հա­մար այս պա­հը «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հան» է: Մի կող­մից, ներ­քին տնտե­սա­կան խնդիր­ներն են ար­դեն հրա­մա­յում ա­րա­գաց­նել պա­տե­րազ­մը: Մ­յուս կող­մից, քա­նի դեռ ԱՄՆ–ն ու Եվ­րո­պան գզվռտո­ցի մեջ են, չի կա­րե­լի ա­ռի­թը ձեռ­քից բաց թող­նել:

­Կարճ ա­սած, կա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­րա­գո­րեն ա­վար­տե­լու ի­րա­կան շանս: Մ­նա­ցած հար­ցե­րում բան չի փոխ­վում. Ռու­սաս­տա­նը, ինչ­պես պատ­մութ­յունն է հու­շում, Ուկ­րաի­նա­յից հե­տո ան­մի­ջա­պես ուղղ­վում է դե­պի Հա­րա­վա­յին Կով­կաս, ա­պա միայն Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Ա­ռա­վել եւս, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ շարժն այս դեպ­քում նաեւ Ի­րա­նի թի­կուն­քը պա­հե­լու ի­մաստն ու­նի: Ե­թե ստաց­վի, դա կդառ­նա մեծ խա­ղի վեր­ջը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում