Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Մարթա Կոս

Քիշնևի իշխանությունները կայուն տեմպերով առաջ են շարժվում Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում՝ չնայած արտաքին ճնշումներին և Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված լարված տարածաշրջանային իրավիճակին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին Եվրախորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

 

«Չնայած Ռուսաստանի կողմից ճնշմանը և Ուկրաինայում պատերազմի հետևանքներին ՝ Մոլդովայի Հանրապետությունը կայուն տեմպերով իրականացնում է բարձրորակ բարեփոխումներ», – ասել է Կոսը։Նա հաստատել է, որ Մոլդովայի տեխնիկական առաջընթացը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։«Նախորդ ամիս անդամ պետությունները մեզ տվեցին բոլոր 33 բանակցային գլուխների շուրջ տեխնիկական բանակցություններ սկսելու մանդատ: Սա մոլդովացի ժողովրդի արտակարգ ջանքերի ճանաչումն էր», – նշել է նա։

 

Կոսն ընդգծել է, որ Մոլդովան և Ուկրաինան առաջատարներ են կատարողականի ցուցանիշներով, մինչդեռ Արևմտյան Բալկաններում առաջընթացը մնում է դանդաղ։Կոսն իր «մտահոգությունն» է հայտնել Վրաստանում և Սերբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, ժողովրդավարական նահանջը հեռացնում է այս երկրներին ԵՄ-ից, մինչդեռ Մոլդովայի Հանրապետությունը վճռական քայլեր է ձեռնարկում եվրոպական քաղաքական տարածքում ամրանալու ուղղությամբ:Հանձնակատարն իր խոսքն ավարտել է՝ կրկնելով, որ ընդլայնումը «Եվրոպական միության ամենակարևոր ռազմավարական քաղաքականություններից մեկն է», և որ Մոլդովայի Հանրապետությունը մայրցամաքում խաղաղության և կայունության այս տեսլականի էական մասն է կազմում։Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու իր դիմումը ներկայացրել է 2022 թ. մարտի 3-ին, իսկ 2022 թ. հունիսի 23-ին ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ՝ բարեփոխումները շարունակելու առաջարկով։2024 թ. հունիսի 25-ին պաշտոնապես սկսվել են անդամակցության շուրջ բանակցությունները։

 

2025 թ. սեպտեմբերին Մոլդովայի Հանրապետությունն ավարտել է ԵՄ-ի հետ երկկողմանի սքրինինգը՝ փուլ, որը վերլուծում է ազգային օրենսդրության համատեղելիությունը եվրոպական օրենսդրության հետ։

 

2025 թ. դեկտեմբերի կեսերին երկիրը սկսել է տեխնիկական քննարկումներ առաջին բանակցային գլուխների վերաբերյալ։ Քիշնևի իշխանություններն ընդգծել են, որ այս փուլը նշանավորում է անդամակցության շուրջ բանակցությունների վճռորոշ փուլը, որը կհանգեցնի Մոլդովայի Հանրապետության՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացում ապագա առաջընթացի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում