«Ալ Ջազիրա». ԱՄՆ–ի եւ Իրանի բանակցությունները տեղի կունենան վաղը կեսօրին
ՄիջազգայինՄինչ ԻՀՊԿ-ին կից լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Թեհրանը չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններին, քանի դեռ շարունակվում է իրանական նավահանգիստների շրջափակումը, «Ալ Ջազիրան» վստահ է, որ բանակցությունները, այնուամենայնիվ, կկայանան։
Հրապարակման համաձայն, ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական պատվիրակությունները վաղը առավոտյան մոտավորապես նույն ժամին կժամանեն Իսլամաբադ, իսկ բանակցությունները տեղի կունենան կեսօրին։

