Էստոնիան հերքել է Զելենսկու հայտարարությունը բալթյան երկրների վրա Մոսկվայի ենթադրյալ հարձակման մասին
ՄիջազգայինԷստոնիան հերքել է Զելենսկու սուտը Տալլինի վրա Մոսկվայի ենթադրյալ հարձակման մասին։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան այս հերքումը արել է ERR հեռուստաալիքի եթերում. «Սա չի համապատասխանում մեր հետախուզական ծառայությունների տեղեկատվությանը և սպառնալիքների գնահատականներին։ Մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը կուտակում է իր զորքերը կամ ռազմականորեն պատրաստվում է բալթյան երկրների վրա հարձակման», - ասել է նա։
Նա նաև մեկնաբանել է Զելենսկու այն հայտարարությունը, որ ՆԱՏՕ–ի ոչ բոլոր երկրներն են պատրաստ օգնություն ցուցաբերել Բալթյան երկրներին` վտանգի դեպքում։
Էստոնացի նախարարը ընդգծել է, որ «նման հայտարարությունները չեն նպաստում համագործակցությանը»։

