«ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՇԱՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՄԼԵՏ ԲԱԴԱԼՅԱՆ

Հասարակություն

Այսօր, ապրիլի 19-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՀԱՄԼԵՏ ԳԱԳԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Անմահ հերոսի մայրը տիկին ԿԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

- «Համլետս ծնվել է 2001 թվականի այս օրը ապրիլի 19-ին, Երևանում, ստացել է միջնակարգ կրթություն։ Զինվորական ծառայության է անցել Մուղնու զորամասում, որտեղ տիրապետել է «իգլա» զինատեսակին։2019 թվականի հոկտեմբերի 25֊ին, տեղափոխվել է Մեղրի, Ագարակի զորամաս, նշանակվել զենիթահար։ Ծառայողական պարտականությունները կատարել է ճիշտ, ժամանակին ու պատշաճ մակարդակով։ Զինվորական կոլեկտիվում ցուցաբերել է ընկերասիրություն, գթասրտություն։ Բնավորությամբ զուսպ էր, հավասարակշռված, պահպանել է զինվորական բարեկրթության կանոնները։ Թանկագին որդիս, շատ մեծ պատիվ էր համարում կրել զինվորական համազգեստը, մշտապես շատ կոկիկ, մաքուր, հարդարված վիճակում։ Ֆիզիկապես առողջ էր։ Մասնակցել է չարաբաստիկ 2020 թվականի Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմին։ Հոկտեմբերի 2-ից մինչև 12֊ը, արիաբար մարտնչել է Ջրականի շրջանում, ապա հոկտեմբերի 21֊ից նոյեմբերի 1֊ը, մարտը շարունակել է Նռնաձորի շրջանում, 44 մարտական դիրքում։ Նոյեմբերի 1֊ին, զինակից ընկերների հետ կատաղի մարտի է դուրս եկել բազմակի անգամ շատ հակառակորդի դեմ։ Չցանկանալով կատարել նահանջի հրամանը, ընկերների հետ մնում է դիրքում, որպեսզի իրենց մյուս ընկերներին կարողանան դուրս բերել շրջափակումից։ Անմահացել է նույն օրը նոյեմբերի 1֊ին, հայրենիքի պաշտպանի սուրբ մահով, նրա հետ անմահացել են նաև երեք զինակից ընկերները ու 7֊ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում։ Որքան էլ ժամանակ անցնի, ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում»։ Շարքային Համլետ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Ֆիդայապետ Անդրանիկ» մեդալներով։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում