Ով է արցախահայերի պոտենցիալ ֆավորիտ թեկնածուն. Քաղաքագետը բացում է փակագծերը
ՀանդիպումԱրցախցի մեր հայրենակիցները ահազանգում են, որ խոչընդոտվում է նրանց ընտրելու իրավունքը, որ քաղաքացիություն ստանալու համար տրված դիմումները ամիսներով անպատասխան են մնում։ Նախ այս մասին ի՞նչ կասեք եւ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածված լուրերն առ այն, որ արցախցիների ձայները բացառապես Ռոբերտ Քոչարյանին են գնալու հետաքրքրվել ենք արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանից, ով նկատեց.
-Այո, որ ձեզ հասած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես ինքս էլ իմ շրջապատում ունեմ բազմաթիվ արցախցիներ, որոնք համապատասխան կարգով պահանջվող փաստաթղթերն ու դիմումը ներկայացրել են և արդեն ընդհուպ մինչև 6 ամիս սպասում են ՀՀ քաղաքացիություն ստանալուն, պետք է նշեմ, որ ինքս ստացել եմ այն 2 տարի առաջ և ամբողջական գործընթացը տևել էր ոչ ավել, քան 2 ամիս, ընդ որում դրանից հետո արցախահայության քաղաքացիության տրամադրման գործընթացը էլ ավելի էր պարզեցվել։ Կան մի շարք օբյեկտիվ հիմքեր մտածելու, որ գործընթացի փաստացի ժամանակավորապես կասեցումը, կամ սառեցումը ուղղորդված է քաղաքական իշխանության կողմից սպասվող խորհրդարանական ընտրություններին արցախահայությանը մասնակցելու հնարավորությունից զրկելու նպատակով, հաշվի առնելով վերջիններիս հակաիշխանական դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է արցախահայերի պոտենցիալ ֆավորիտ թեկնածուին, ապա կարծում եմ այդքան էլ միանշանակ չէ թե ում է ավելի շատ վստահում մեծամասնությունը, համենայնդեպս իմ շրջապատի արցախցիների տրամադրությունների վերլուծությունը վկայում է, որ ընդդիմության շարքում երկրորդ նախագահը շատ քիչ վստահություն է վայելում մյուսների համեմատ, բայց նաև զերծ կմնամ ավելի ռեյտինգային ընդդիմադիր կոնկրետ թեկնածուների անուններ հրապարակելուց։

