Tasnim. Իրանը պատվիրակություն չի ուղարկի Պակիստան, քանի դեռ ԱՄՆ-ն պահպանում է բլոկադան
ՄիջազգայինTasnim-ի փոխանցմամբ՝ Իրանը բանակցային պատվիրակություն չի ուղարկի Պակիստան, քանի դեռ ԱՄՆ-ն պահպանում է ծովային շրջափակումը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունները շարունակում են փոխանակվել պակիստանցի միջնորդի միջոցով։
Իրանական կողմը շեշտել է, որ քանի դեռ ուժի մեջ է մնում Թրամփի հայտարարությունը Իրանի ծովային շրջափակման վերաբերյալ, բանակցություններ չեն լինի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը վաղը կմեկնի Պակիստան։

