Թրանփը հարյուրերորդ անգամ սպառնացել է ոչնչացնել Իրանը, որն արդեն մի հարյուր անգամ արդեն «ոչնչացրել» է (Տեսանյութ)
Միջազգային«Սա իրանցիների վերջին հնարավորությունն է», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ սպառնալով ռմբակոծել ամեն ինչ, եթե Իրանը չստորագրի խաղաղության համաձայնագիր։ Նա նաև հայտարարել է, որ Քուշներին և Ուիտկոֆին կուղարկի Իսլամաբադ՝ բանակցությունների համար։
«Ես մոտ 20 րոպե խոսեցի նախագահ Թրամփի հետ, և նա ինձ ասաց, որ եթե Իրանը չստորագրի այս համաձայնագիրը, ամբողջ երկիրը կոչնչացվի։ Նա շարունակեց ասել, որ կամուրջներն ու էլեկտրակայանները կենթարկվենհարվածների, եթե Իրանը չստորագրի այս համաձայնագիրը։
Նախագահը ինձ ասաց, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը երեքշաբթի և հնարավոր է՝ չորեքշաբթի օրերին մեկնում են Իսլամաբադ, Պակիստան, հանդիպումների՝ այս համաձայնագիրը վերջնականապես կնքելու փորձ կատարելու համար։
Նախագահը Fox News-ին ասել է, որ սա շատ պարզ համաձայնագիր է։ Բայց սա իրանցիների վերջին հնարավորությունն է։
Մեր զրույցի ընթացքում նախագահը հստակեցրեց, որ ինքը մտադրություն չունի կրկնել նույն սխալը, որը նախագահ Օբաման թույլ տվեց՝ իրանցիներին կանխիկ գումար տրամադրելով և թույլ տալով նրանց շարունակել իրենց միջուկային ծրագիրը։
Սեղանին դրված համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, եւ որ իրանցիները չունենան հասանելիություն այս բարձր հարստացված ուրանին, որը թաղված է խորը գետնի տակ անցյալ ամառ «Կեսգիշերային մուրճ» գործողությունից ի վեր»։
Թե որդեն որերորդ անգամ է Թրամփը սպառնում ոչնչացնել ողջ իրանը, դժվար է արդեն հաշվել: Ընդ որում, նա նույնքան անգամ ասել է նաեւ, որ Իրանն արդեն ոչնչացված է: Իսկ թեհրանը, ըստ էության, նույն բանն է ասում` վերջապես կհարձակվե՞ս:

