Թրամփը Թբիլիսիում կկառուցի Վրաստանի ամենաբարձր շենքը
ՄիջազգայինԹրամփը Թբիլիսիում կկառուցի Վրաստանի ամենաբարձր շենքը։
Իրանում ռազմական գործողությունների և Կուբա ներխուժելու սպառնալիքների միջև Դոնալդ Թրամփը հայտարարում է իր անունը կրող նոր շինարարական նախագծերի մասին։
Գազայի հատվածը համաշխարհային հանգստավայրի վերածելը դեռևս չի ստացվել, ուստի ԱՄՆ 47-րդ նախագահը իր ուշադրությունը սևեռել է Կովկասի վրա։ «Trump Organization»-ը և նրա գործընկերները պլանավորում են կառուցել «Trump Tower Tbilisi»-ն՝ մոտավորապես 70 հարկանի խառը օգտագործման համալիր, որը կլինի Վրաստանի ամենաբարձր շենքը։
Երկնաքերը կներառի շքեղ բնակարաններ և մանրածախ առևտրի տարածքներ։ Նախագիծը մշակվում է ամերիկյան «Gensler» ճարտարապետական ընկերության կողմից՝ վրացի «Archi Group» և «Biograpi Living» կառուցապատողների մասնակցությամբ։ Նյու Յորքում գործող «Sapir Organization» կառուցապատող ընկերությունը նույնպես ներգրավված է։
Պատերազմը` պատերազմ, բայց բիզնեսը ընթանում է ըստ ժամանակացույցի։

