New York Times-ը Թրամին, ըստ էության, ստախոս է ներկայացնում
ՄիջազգայինNew York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզությանը, հայտնել է, որ Իրանը պահպանում է իր հրթիռային կայանքների առնվազն 60%-ը և անօդաչու թռչող սարքերի 40%-ը։
Ասել, թե ամերիկյան հետախություզությունն իրականում տիրապետում է Իրանի սպառազինության մասին ամբողջական տվյալների, միամտություն կլիներ: Տիրապետելու դեպքում պետք է նաեւ կոնկրետ իմանար. այս կամ այն վայրում Իրանն ունեցել է. ասենք, այսքան հրթիռ, հիմա մնացել է այսքան` եղածի 60%-ը: Իսկ այդ դեպքում Իրանն այս պահին ոչ մի հրթիռ հաստատ չէր ունենա:
Բայց ամեն դեպքում, ներկայացնելով նման տվյալներ, աղբյուրը, ըստ էության, հայտնում է, որ Թրամփը ստել է` քանիցս պաշտոնապես ասելով, որ Իրանի հրթիռները 100% ոչնչացվել են։

