Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

Ախ կանայք

Դուք հավանաբար ճանաչում եք այսպիսի մարդկանց. թվում է, թե ամեն ինչ կատարյալ է ընթանում. նրանց երազանքները բնականորեն են իրականանում, կարիերան վերելք է ապրում, սերը կայանում է, և կյանքը թվում է հարթ ու լի հետաքրքիր իրադարձություններով: Եվ ահա դուք. ամեն ինչ անում եք ձեր նպատակին հասնելու համար, քրտնաջան աշխատում եք, ձգտում և... ամեն քայլափոխի հանդիպում եք խոչընդոտների: Հոգեբանները բացատրել են, թե ինչու է դա տեղի ունենում:

Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։ Այսպիսով, ինչո՞ւ են որոշ մարդիկ ստանում ամեն ինչ, մինչդեռ մյուսները՝ ոչինչ։

Մինչև մեր ցանկությունների չիրականնալու պատճառները թվարկելը, կարևոր է նշել. բնական բախտը միֆ է: Եթե ուշադիր նայեք, բոլոր հաջողությունների հետևում թաքնված է ոչ թե կախարդանքը, այլ ավելի հողեղեն մի բան: Հաճախ դա դրական վերաբերմունքի, ինքնավստահության, ռիսկի դիմելու կամ պարզապես նախաձեռնողական լինելու հարց է:

Ձեր ցանկությունները չեն համապատասխանում ձեր իրական բնույթին

Երբեմն մեր երազանքները փորձ են դառնալու այն մեկը, ումով մենք հիանում ենք, բայց իրականում երբեք չենք կարող այդպիսին լինել։ Մենք ձգտում ենք նպատակների, որոնք հակասում են մեր բնույթին, բնածին ունակություններին և ներքին արժեքներին։ Մեզնից մի մասը ջանք է գործադրում հասնելու համար այն ամենին, ինչ ցանկանում է, մինչդեռ մյուսը դիմադրում է՝ զգալով անհարմարություն և ներքին լարվածություն։ Վերջիվերջո, առաջանում է ներքին հակամարտություն, որը խանգարում է իրականացնել մեր ծրագրերը՝ թողնելով մեզ բաց չիրացված հնարավորությունների և հիասթափության զգացումով։ Երբեմն պետք է կանգ առնենք և անկեղծորեն ինքներս մեզ հարցնենք. արդյոք այս նպատակներն իսկապե՞ս արտացոլում են իմ էությունը։

Ձեր ցանկությունները պարտադրված են դրսից

300x400

Երբեմն մենք ձգտում ենք այնպիսի նպատակների, որոնք իրականում մերը չեն, այլ թելադրված են ուրիշների սպասումներով և «ճիշտ» կյանքի մասին պատկերացումներով։ Արդյունքում, մենք ներդնում ենք մեր ողջ ուժերը, ջանում ենք, բայց ինչ-որ տեղ խորքում զգում ենք, որ սա այն չէ, ինչ մենք իրականում ուզում ենք։ Կամ ընդհանրապես չենք հասկանում, թե ինչ ենք ուզում, ուստի հետևում ենք ուրիշների ցանկություններին։ Եվ ահա գալիս է նույն ներքին ընդվզումը. մեզնից մի մասը ենթագիտակցորեն դիմադրում է, քանի որ մեր երազանքներն արձագանք չեն գտնում մեր հոգիներում։ Արդյունքում, մեր ջանքերը թվում են ապարդյուն, իսկ նպատակին հասնելն ավելի է հեռանում։ Դրանից խուսափելու համար կարևոր է պարբերաբար հարցնել ինքներս մեզ. ի՞նչ եմ ես իրականում ցանկանում՝ անկախ ուրիշների կարծիքներից։

Պաթոլոգիական պերֆեկցիոնիզմ

Երբ մենք առաջնորդվում ենք մանկության շրջանում ձևավորված համոզմամբ, որ սերը պետք է վաստակել, զարգացնում ենք ամեն ինչ կատարյալ անելու ցանկություն՝ մինչև ամենափոքր մանրուքը: Եվ մեր հաջողությունները տոնելու փոխարեն, կենտրոնանում ենք այն բանի վրա, ինչը կարող էր ավելի լավ լինել: Պերֆեկցիոնիզմը կարող է դառնալ ծուղակ. նպատակները դառնում են անորոշ և անչափելի, և մենք կորցնում ենք տեսնելու ունակությունը, թե որքան ճանապարհ ենք անցել: Եթե նպատակը հնչում է անորոշ՝ «կարիերայում հաջողության հասնել», ապա կարիերայի սանդուղքի ո՞ր կետում կարող եք կանգ առնել և տոնել: Կամ, նույնիսկ ամենաբարձր պաշտոնում, կկենտրոնանաք միայն այն բանի վրա, թե ինչպես են ուրիշներն ավելի շատ բանի հասել:

Հաջողության վախը

Երբեմն հաջողության վախն ավելի ուժեղ է, քան ձախողման վախը, և այս զգացողության արմատները հաճախ հասնում են մանկության: Եթե ընտանիքում իշխել է համեստությունը, սեփական նվաճումների համար «ներողություն խնդրելը» և հաջողությունների թերագնահատումը, ապա տարիքի հետ կարող է ձևավորվել մտածելակերպ, որ հաջողակ լինելը ինչ-որ առումով «սխալ» կամ նույնիսկ ամոթալի է: Այս համոզմունքով մեծացող մարդիկ հաճախ սկսում են վախենալ հաջողությունների հետ անխուսափելիորեն եկող ուշադրությունից և պատասխանատվությունից ու նախընտրում են ստվերում մնալ: Ենթագիտակցորեն նրանք արգելափակում են հնարավորությունները՝ խանգարելով իրենց հասնել նոր մակարդակի: Այս համոզմունքները գիտակցելը դրանցից ազատվելու և առանց մեղքի զգացման ձեր նվաճումները ընդունելու և գնահատելու առաջին քայլն է:

Ինքնավստահության պակաս

300x400

Այո՛, դա անարդար է, բայց ինքնավստահությունը հաճախ գերազանցում է նույնիսկ կրթությանը, փորձին և քրտնաջան աշխատանքին: Դաժան իրականությունն այն է, որ զինաթափող ինքնավստահություն ունեցող մարդիկ հաճախ բացում են դռներ, որոնք փակ են մնում ուրիշների համար, նույնիսկ, եթե այդ վստահության հետևում ոչինչ չկա: Մենք այսպես ենք ստեղծված՝ և՛ կենսաբանորեն, և՛ հոգեբանորեն. վստահության ամենափոքր արտաքին նշաններն անմիջապես նկատվում են ուրիշների կողմից՝ առաջացնելով այդ մարդուն վստահելու և հետևելու ցանկություն: Եվ հակառակը, անվստահությունը, նույնիսկ լավ քողարկված, փոխանցվում է ոչ վերբալ նուրբ ազդանշանների միջոցով և կարող է կասկած առաջացնել ուրիշների մոտ: Հետևաբար, ինքնավստահությունը ոչ միայն «բոնուս» է, այլև հզոր ռեսուրս, որը կարող է ազդել հաջողության վրա նույնքան, որքան գիտելիքներն ու հմտությունները:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում