Իրանի հետ պատերազմից հետո իրավիճակը և հարաբերությունները տարածաշրջանում և աշխարհում այլևս երբեք առաջվանը չլինեն․ Իրանագետը ապրիլի 21-ից հետո հնարավոր զարգացումների մասին

Հանդիպում

Պատերազմը Իրանի դեմ, ըստ էության, Իսրայելի պատերազմն է, այլ ոչ թե Ամերիկայի։ Հենց որ Իսլամաբադում սկսվեցին բանակցությունները, Իսրայելը, դրանք տապալելու համար, լայնածավալ հարձակում սկսեց Լիբանանի վրա, ինչի հետևանքով զոհվեց 380 մարդ։ Այլ կերպ ասած՝ Իսրայելը չի հասնում իր նպատակներին Իրանի հարցում. նա ձգտում է մասնատել Իրանը կամ այն վերածել ռազմադաշտի, այսինքն՝ ոչնչացնել այն Ամերիկայի աջակցությամբ, ոչնչացնել Իրանի ողջ կենսական նշանակության ռազմական տեխնիկան։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը դուրս է գալիս ԱՄՆ-ի և Իրանի միջև պարզ դիմակայության շրջանակներից։ ՝ Իսրայելի գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բանակցությունների տապալմանը և տարածաշրջանի ապակայունացմանը, վկայում են հակամարտության սրման հարցում նրա սեփական շահագրգռվածության մասին։ ԱՄՆ-ն, հայտարարելով Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման մասին, իր նպատակներն է հետապնդում,-անդրադառնալով Իրան-Ա,ՄՆ շարունակվող հակամարտությանը, նման դիտարկում է անում իրանագետ Էմմա Բեգիջանյանը․

-Ինչպես հայտարարել է Թրամփը, Սպիտակ տունը Իրանի ափերի մոտ նավերի գրավման որոշումը ներկայացնում է որպես տեղաշարժի անվտանգությունն ապահովելու ձգտում։ Նեղուցն արգելափակելու Թրամփի ծրագիրն էլ ավելի կսրի լարվածությունը և կմեծացնի ավելի լայնածավալ հակամարտության ռիսկը։ Սակայն Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակման մասին՝ Իրանի հետ պայմանավորվածությունների համաձայն։ Այժմ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանը կորոշի օգնել Իրանին զենքով։ Չնայած ամերիկացիների կողմից հայտարարված շրջափակմանը՝ երեքշաբթի օրը չինական տանկերը անցել է Հորմուզի նեղուցով։ Ամերիկյան շրջափակումը չգործեց, և տանկերի ազատ տեղաշարժը դիտվում է որպես շրջափակման անարդյունավետության ապացույց։ Բացի այդ, պետք է նշել, որ Վաշինգտոնը պատրաստվում էր Պեկինի հետ խոշոր տնտեսական համաձայնագրի, սակայն հանկարծակի հայտնվեց նրա հետ առճակատման մեջ Հորմուզում։ Իր գործողություններով ԱՄՆ-ն կործանում է այն, ինչ ինքն էր փորձում կառուցել դիվանագիտական ճանապարհով։

ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում. մինչև երկշաբաթյա զինադադարի ավարտը հակամարտության գոտի են ուղարկվում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումները, ինչպես նաև դեսանտային խումբ և ավիակիր հարվածային խումբ։ Այժմ Իրանի դեմ ցամաքային զորքերի մուտքը ԱՄՆ-ի համար կունենա անկանխատեսելի հետևանքներ։ Իրանցի զինվորականները հայտարարել են, որ երկրի նավերին ուղղված ցանկացած սպառնալիք և Իրանի նավթային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտման սկիզբ։ Իրանը պայքարելու է մինչև վերջ, իրանցիների հայրենասիրությունը շատ բարձր է։ Այսօր բոլորը, նույնիսկ ընդդիմությունը, որը վճռականորեն տրամադրված էր կառավարության դեմ, պաշտպանում են հայրենիքի շահերը և պայքարելու են մինչև վերջ։

Հրադադարը անհրաժեշտ էր երկու կողմերին էլ վերազինվելու և իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար։ Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, դա կարող է լինել քայլ առաջ։ Միջնորդների աջակցությամբ կողմերը փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և համաձայնության գալ մինչև ապրիլի 21-ը, այսինքն՝ մինչև հրադադարի ռեժիմի ժամկետի լրանալը։ Սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքները կանխատեսելը շատ դժվար է։ Դժվար է հավատալ, որ հարցերը կլուծվեն առաջիկա օրերին, թեև երկխոսության շարունակման փաստն ինքնին կարող է ծառայել որպես դրական ազդանշան։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կարող է հանգեցնել նույնիսկ ՆԱՏՕ-ի փլուզմանը, բայց դա քիչ հավանական է։ Այս պահին փաստը մնում է փաստ. Միացյալ Նահանգների բարեկամական հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամների և Եվրոպական միության հետ թուլացել են։ Այժմ Ամերիկայի մերձավոր գործընկերների, նույնիսկ բարեկամական Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները թուլանում են, իսկ Իտալիան և Իսպանիան սառեցրել են իրենց ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ինձ թվում է, որ Եվրոպայում, հավանաբար, սպասողական իրավիճակ է ստեղծվել. երբ անցնեն այս չորս տարիները, կգա ԱՄՆ այլ նախագահ, և հարաբերությունները կվերականգնվեն։ Կարծում եմ՝ նրանք արդեն գտնվում են նմանատիպ իրավիճակում։ Ընդհանուր առմամբ, միանգամայն հնարավոր է, որ Իրանի հետ պատերազմից հետո իրավիճակը և հարաբերությունները տարածաշրջանում և աշխարհում այլևս երբեք առաջվանը չլինեն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում