Եթե ընդդիմությունը ԵՄ-ի հետ խելոք-խելոք բռնի «Մոլդովական պար», այդ գագաթաժողովը ՀՀ-ում աթոռին կդնի այս դրածոյին. Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

Նախընտրական թոհուբոհի հիմնական փուլին մնացել է քիչ ժամանակ: Թե ինչ արդյունք կունենա առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ արդյոք ընդդիմադիրներն, այնուամենայնիվ, կմիավորվեն, թերեւս գլխավոր հարցերն են շարունակում մնալ:
«Իրավունք»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ԿԱ՝ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԿ ԲԵՎԵՌՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»

Արդեն իսկ ուրվագծվում են հիմնական մրցակիցներն ու ընդհանրապես, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին: Ինչպե՞ս կգնահատեք չմիավորված ընդդիմության շանսերը:

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր վերջին հուժկու հանրահավաքով ներկայացավ որպես էլեկտորատի ֆավորիտ, թարմ ուժ: Նրանց գործունեության մեջ եւս կան որոշ թերացումներ` հատուկ վերջին տարիներին գոյացած մոնոտոն ընդդիմադիր պայքարի բացսական գծերի դրսեւորմամբ, սակայն նրանք այս պահին առաջնորդելու մեծ հնարավորություն ունեն, որը հուսով եմ՝ կարտահայտվի վճռականորեն այնպես, որ հնարավոր կլինի անգամ մինչեւ ընտրություններ կատարել այն, ինչ յուրաքանչյուր ընդդիամադիր հայացք կրող հայի պարտականությունն է` ազատել երկիրը գլխավոր դավաճանից:

Շատ մեծ հույս ունեմ, որ այդ ուժի ներսում ներգրավված համապատասխան անձինք հասկանում են այս նրբությունները ու կկարողանան համախմբել ողջ ընդդիմադիր դաշտն այնպես, որ մեկ բեւեռով ընտրությունների հայտ ներկայացնեն ու լինեն անխոնջ` առիթներ ստեղծելով հեռացնելու դավաճանին ոչ միայն ընտրություններից հետո, այլ, կրկնում եմ, ընտրություններից առաջ:

Տիկին Աբրահամյան, ի՞նչ եք կարծում, այնուհանդերձ, ընդդիմությունը կմիավորվի՞:

Դեռեւս ժամանակ կա, որպեսզի այն վերափոխվի, եթե բոլոր ներգրավված կողմերը որոշումները կայացնեն` ուղղորդվելով հայրենիքի ու պետության շահերով առաջնայնորեն, եւ ապա նոր մտածեն իրեց նեղ անձնական շահերի մասին: Դեռ ժամանակ կա քաջություն դրսեւորել: 

Պետք է նաեւ հատուկ շեշտեմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շարքերում անցանկալի հետեւանքների կարող են բերել դաշտից դաշտ անցած կերպարների չափազանց շատ քանակը, ինչպես նաեւ ցույցերի կազմակերպման նույն ցավալի ֆանարիկային անիմաստ զբոսանքների կոնյուկտուրան, որը «Հայաստան» դաշինքն իրականացնում էր առանձնահատուկ հաճույքով ու դիտավորությամբ` հագուրդ տալով Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, ու վերջում էլ պարտադիր ու մինչ օրս մեղադրելով անթիվ անգամ ցույցերի եկած ու ամեն ինչի պատրաստ հայ ժողովրդին: Ես հստակ տեսնում են նույն ավերիչ տարրերի գործունեությունը նրանց շարքերում. մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի հովանու տակ անցկացվող ֆանարիկների գլխավոր մասնագետ դարձան, այսօր գտնվում են «Ուժեղ Հայաստանի» շարքերում` ընտրված լինելով ո՛չ թե ըստ մասնագիտական ձիրքի, այլ ըստ երեւանյան թայֆաբազական մտածելակերպի, ինչը երբեք չի բերում պետությանը հարիր արդյունք;

Բացի այդ, «Ուժեղ Հայաստանի» խոսույթում փաշինյանական ոճի պոպուլիստական ելույթների ու խոստումների պակաս չկա: Ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան իրենց ներքին արատներից արագ կերպով մաքրվել, միասնական ռազմավարություն մշակել ու այդ դեպքում ամեն ինչ կստացվի:

«ԵԹԵ ԴԻՄԱՑԻՆԴ ԱՍՈՒՄ Է՝ ՔԵԶ «ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ» Է ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ, ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՍ, ՈՐ Ա՛ՅԼ ԽԱՂ ԳԾԵՍ»

Փաշինյանն իր ուրախ ավտոբուսով, սրտիկներով եւ խաղաղության թեզերով կարողանալո՞ւ է ընտրազանգվածին համոզել այս անգամ էլ իրեն ընտրել, երբ նախընտրական ծրագրում ներառել է Կաթողիկոսին գահընկեց անելու գործընթաց:

Ո՛չ Փաշինյանի «սրտիկները», ո՛չ էլ նրա վերընտրությունը նրա գծածը չէ: Այս ընտրությունները մեծ աշխարհաքաղաքական խաղերով մեր տարածաշրջանում զբաղվող մի քանի տերություններն են, ովքեր բացեիբաց սատարում են իրենց սրտի ավարային, նրանում տեսնում գեոքաղաքական շահեր պոկելու էժան ու արագ մեխանիզմներ, ինչի համար եւ բացեիբաց հայտարարել են, որ Հայաստանում անցկացվելիք ընտրությունները լինելու են «Մոլդովական սցնարով»: Նույնն էր նրանց մոտեցումը նաեւ 2021-ին: Ես չեմ կածում նա հաղթել էր 2021-ին, քանի որ «կռել» խոստացած Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չգնաց ընտրակեղծիքները քննելու ու քվների արդարացի հաշվարկ պահանջելու ճանապարհով, այլ հանգիստ պարտվելուց հետո` նույնքան հանգիստ գնաց արձակուրդ: Մեր ժողովուրդն այսօր շատ ավելի մեծ թվով, քան 2021-ին էր, դեմ է Հայաստանի մաս-մաս վաճառքին, մոտեցող կոտորածին ու բնաջնջմանը: Դա են ցույց տալիս բոլոր սոցհարցումները:

Ա՛յս զուգահեռներն են պատճառը, որ տեսնում եմ, թե ինչպես անզգուշության դեպքում` «Ուժեղ Հայաստանը» եւս հայտնվի նմանօրինակ մի իրավիճակում ու հրաժարվի կռվից, պայքարից, հարմարվի ընդդիմադիր մի քանի աթոռի հետ ու ձայնը փորը գցած` գնա խորհրդարանում այլ մի քանի ընդդիմադիրիկների հետ Նիկոլի, այսինքն` թուրքի մոտ, «բոքսի տանձիկ» աշխատելու: Այսինքն` եթե դիմացինդ ասում է, որ քեզ «Մոլդովական սցենարով» է ոչնչացնելու, ուրեմն՝ ամեն ինչ պիտի անես, որ ա՛յլ խաղ գծես ու ստիպես «Մոլդովական սցենար» գծածներին խաղալ քո՛ կանոններով: Այս առումով էլ, դեռ ոչ մի ակներեւ տարր ընդդիմության գործունեության ոճում չեմ տեսնում:

Եվրոպա՛ն է ուզում Կաթողիկոսին գահընկեց անել, Էրդողանի հետ միասին, ուրեմն՝ պետք է համապատասխան ռեսուրսով հանդես գալ: Դա առաջին հերթին մե՛նք ենք, ժողովուրդը` Իրանի ամենօրյա օրինակով աչքներիս առաջ: Մենք պետք է փողոցից տուն չգնանք ու մեր Եկեղեցին ու հայրենիքը պահպանենք ՀԱՅԿԱԿԱ՛Ն սցենարով: Մոլդովականը թող հանգչի Մոլդովայում:

Դուք այս ընտրություններում ունե՞ք հրապարակային որոշում, թե ում եք սատարելու:

Հանուն սոլիդարության` սատարում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը` Սամվել Կարապետյանի վարչապետությամբ: Բայց ընտրություններից առաջ, ես սատարում եմ իմպիչմենտի գործընթացին, որովհետեւ այն ամենաարդյունավետ ու ամենաանակնկալի բերող ու ամենաիրականանալի ճանապարհն է դավաճանին հեռացնելու: Վերը նշված պատճառներով շատ վերապահումներ ունեմ ընդդիմության մասին: Նաեւ, այս օրերին Հայաստանում, չգիտես ինչու, երբ ասում ես, որ սատարում ես մի ուժի, բոլորը կարծում են, ուրեմն՝ պետք չի քննադատել, կամ էլ պետք է շշուկով, հեզիկ-նազիկ, ինչ որ այլ դռնից, թաքուն, ուղղորդել, մեղմիկ, քնքուշ, այնպես, որ քաջազնուն ընդդիմադիր տղամարդիկ «չնեղանան»: Քանի իրենց անգործության ուղղակի հետեւանքով ֆիզիկապես նեղանում է Հայաստանի քարտեզը ու հայաբնակ բնակավայրերը, ես քաջ ընդդիմադիր տղամարդկանց «նեղացնելու» մեջ խնդիր չեմ տեսնում:

Մեր ձայնին ապավինողներն այդ ձայնը լսելու ու լսածից զենք պատրաստելու ընդունակություն պետք է դրսեւորեն, որպեսզի հասարակություն ու քաղաքական էլիտա միասին` հաղթենք թշնամուն: Իսկ եթե նախընտրում են թայֆայական կառավարման հնացած մոտեցումներն, ուրեմն՝ այդպես նեղացած էլ ու հաստատ մեր ձայներից զրկված էլ ապրելու են իրենց կյանքի մնացորդը` մեղքի ծանրագույն զգացողությամբ:

«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՎԱՃԱՆԻՆ»

Մայիսի 1-4–ը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8–րդ գագաթաժողովը կանցկացվի Հայաստանում: Ինչպե՞ս պետք է հայ հանրությունն ընդունի նրանց եւ ի՞նչ մեսիջ է պետք հաղորդել եվրոպացիներին` ընտրություններին ընդառաջ:

Եվրոպացիները գալիս են այստեղ` «մոլդովական սցենարի» համաձայն, նախընտրական դիվիդենտներ նվիրելու գերագույն գլխավոր դավաճանին: Ուրեմն, մենք էլ պետք է լցնենք մեր քաղաքի բոլոր փողոցներն ու հրապարակները բազմամարդ, հոծ հանրահավաքներով` նրանց ցույց տալու, որ իրենց հովանավորյալը մեզ վարչապետ չի կարող լինել: Այսինքն` «Մոլդովական սցենարին» պետք է շառաչուն ապտակ տալ «Հայկական սցենարով»: Իսկապես շառաչուն, որովհետեւ այլ լեզու Ռուբեն Սեւակի նկարագրած պոռնիկ Եվրոպան անընդունակ է հասկանալու:

Ես առհասարակ համոզված եմ, որ ընդդիմադիր առաջնորդների վճռականության դեպքում` կարելի կլիներ համազգային փողոցով ու իմպիչմենտով հեռացնել սրան ապրիլի 24-ին, իսկ մայիսին անձամբ դիմավորել եվրոպացիներին «Զվարթնոցում»: Ով ռիսկի է գնում, նա՛ էլ շամպայն է խմում հայտնի ասացվածքը պետք է աքսիոմատիկ լիներ աշխարհի լավագույն շամպայններից զրույցի ընդունակ հայոց ընդդիմադիր էլիտայի համար: Բայց արի ու տես... Այդպիսի շամպայնի համար հումք հանդիսացող խաղողին ոչ ոք չի էլ անգամ փորձում դնչով հասնել:

Իսկ եվրոպական այս գագաթնաժողովն ինչքանո՞վ կնպաստի ՔՊ–ի վերարտադրմանը:

Եթե ընդդիմությունը ԵՄ-ի հետ խելոք-խելոք բռնի «Մոլդովական պար», ապա ուղղակիորեն այդ գագաթաժողովը ՀՀ-ում աթոռին կդնի այս դրածոյին: Նրանք ո՛չ Հայաստանի մասին են մտածում, ո՛չ Հայ Եկեղեցու, ո՛չ էլ առավել եւս հայ ժողովրդի; Իրենց խնդիրը Ռուսաստանին ու Իրանին ցանկացած գնով վնաս հասցնելն է: Ըստ եվրոպական հնամենի ավանդույթի` այդ գինը հայերի հերթական ցեղասպանությունն է: Այդ գագաթաժողովը մեր քելեխն է լինելու, եթե թողնենք, որ Հայոց պատմության թիվ մեկ դավաճանն իր եվրոպական ու թրքական հովանավորներին խաղացնելով` կոտորածը «խաղաղության» անվան տակ հայ ազգին ծախի: Նրան Եվրոպան օգնելու է ռեպրեսիաներ անցկացնի, հողեր հանձնի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ զանազան փաստաթղթեր ստորագրի ու Հայաստանը կտոր-կտոր հանձնի: 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում