Հայաստանի փրկությունը Փաշինյանից կլինի այն դեպքում, երբ մեր քաղաքական այրերը միանան. Կարին Տոնոյան

Ներքաղաքական

Հայաստանի փրկությունը Փաշինյանից կլինի այն դեպքում, երբ մեր քաղաքական այրերը միանան. Կարին Տոնոյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու օրակարգով ապրիլի 17-ին պետք է տեղի ունենար «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, սակայն «Իրավունք»-ի տեղեկություններով այն չեղարկվել է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց վերոնշյալ կուսակցության հիմնադիր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, 44 օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր՝ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

«ԴԱԴԱՐԵՑՐԵՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ, ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ ԴՐԱՆՈՎ»

Տիկին Տոնոյան, տեսնելով, որ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը համագումարի էր պատրաստվում՝ կարծում էիք վերադառնում եք ակտիվ քաղաքականություն: Ի՞նչ եղավ:

— Ո՛չ, ես դուրս եմ եկել: Իհարկե, կուսակցություն չէի մտել, պարզապես, որպես անկուսակցական, առաջնորդում էի կուսակցությունը՝ կուսակցության հրավերով: Բայց դադարեցրեցի իմ քաղաքական գործունեությունը եւ այլեւս չեմ զբաղվում դրանով: Անգամ տեղյակ չէի, որ համագումար պետք է լիներ, Ձեզանից լսեցի:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու շանսերն այս ընտրություններին, երբ ընդդիմությունը ոչ մի կերպ չի միավորվում:

— Վերջերս իմ ֆեյսբուքյան էջում պատմական մի հատված էի հրապարակել, երբ Մուշեղ Մամիկոնյանն իր սուրը հանձնում է որդուն եւ ասում. «Նայի՛ր, վրան «ՄՄ» է գրված: Կարո՞ղ ես ասել դա ինչ կնշանակի»: Որդին պատասխանում է. «Մուշեղ Մամիկոնյան»: Հայրն ասում է՝ ո՛չ, դա նշանակում է միացի՛ր եւ միացրո՛ւ: «Եվ հիշի՛ր որդիս, որ հայի փրկությունը այդ երկու բառերի մեջ է», - նշում է Մուշեղ Մամիկոնյանը: Դա շատ տիպիկ դրվագ է: Ես անգամ իմ աշակերտների հետ եմ «Գայլ Վահան» գիրքը քննարկել եւ ասել, որ Մենուայի սիրած գիրքն է դա: Կարծում եմ, դարեր առաջ մեր նախնիները մեզ տվել են այդ պատգամը: Գրքում անգամ սպարապետն ասում է, որ հայի ամենամեծ թշնամին եսապաշտությունն ու անձնապաշտությունն է, իսկ մենք ուժեղ կլինենք, երբ միասնական լինենք; Հետեւաբար, մեր կարգախոսը պիտի լինի՝ «Միացի՛ր եւ Միացրո՛ւ»: Տեսեք, շեշտվում է, առաջինը դու միացիր, եւ միացրու: Հիմա ես այդ հորդորով հանդես եկա: Կարծում եմ՝ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանից կլինի այն դեպքում, երբ մեր քաղաքական այրերը միանան:

Ցավոք սրտի, այսօր քաղաքականության մեջ այրեր են եւ ոչ թե կանայք: Եթե կանայք լինեին, կարծում եմ՝ մայրական բնազդով ավելի ճիշտ կգործեին՝ կմիավորվեին: Ինչեւէ, փրկությունը միակն է՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է միանա, մի կողմ դնի ամբիցիաները կամ հետաձգի, քանի որ ընտրություններից հետո նորից ընտրություններ են լինելու: Երկար չի տեւելու այս քաղաքական կյանքը: Թող հետո ազնիվ, արդար գնան ընտրությունների ու թող ժողովուրդը որոշի, թե ում կընտրի իրենցից: Բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի գլխին եւ կամակատարն է Թուրքիայի եւ Ադրբեջանի, սակայն նաեւ հասկանում են, որ չկա այն միակ առաջնորդը, որին բոլորն են ցանկանում հետեւել. լինում է չէ՞ այդպիսի երջանկություն ժողովուրդների կյանքում: Բաժանված ու մասնատված է ընդդիմադիր դաշտը պետք է հասկանա՝ պետք է եզակի այրականություն ցուցաբերեն (այր բառի բուն իմաստով), եւ փրկեն հայ ժղովրդի ապագան ու հայկական Հայաստանը, որովհետեւ այն Հայաստանը, որը խոստանում են այսօրվա իշխանությունները հայկական չէ, դա թուրքահաճո, թուրքաստրուկ ենթակատար Հայաստանն է, որին կարծում եմ՝ ամեն արժանապատիվ հայ մերժում է:

«ԵՐԲԵՔ ՉԷԻ ԵՐԱԶԻ, ՈՐ ԻՄ ՈՐԴԻՆ ԼԻՆԵՐ ԻՐ ՈՐԴՈՒ ՆՄԱՆ, ԻՐ ԿԱՐԾԻՔՈՎ՝ «ԲԱՐՁՐԱԿԱՐԳ»

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իր որդին «բարձրակարգ» է, դրա համար չի ծառայել բանակում։ Անգամ այդ արտահայտությունից հետո՝ շատերը պահանջեցին, որ վայր դնի մանդատը, բայց ապարդյուն:

— Իրեն շատ վաղուց ենք ճանաչել, դեռ երկրաշարժի օրերից, իր պաշտոններ զբաղեցրած եւ կոռումպացված լինելու օրերից եւ այլն: Հայաստանն այնքան փոքր է, որ բոլորն իրար մասին ամեն ինչ գիտեն: Ես բացարձակ չեմ զարմանում իր արած արտահայտության վրա: Նա հերթական անգամ ի ցույց դրեց, թե իրենք ինչքան են ատում, ստորադասում բանակը, իրենց համար բանակը միայն հասարակ մարդկանց, հասարակ ժողովրդի ծառայության վայր է, որը իմ եւ իմ որդու համար պատիվ է:

Այո՛, ես երբեք չէի երազի, որ իմ որդին լիներ իր որդու նման իր կարծիքով՝ «բարձրակարգ»: Քանի որ նրանց համար բարձրակարգը, բարձր արժեքը մեր պատկերացրած արժեքներից խիստ տարբեր են: Նրանց պատկերացրած բարձրարժեքը մեր համար ամենանվաստ արժեքն է: Բնականաբար, նա այդպես պիտի արտահայտվեր: Ես չեմ զարմանում՝ նվաստներն այդպես են առհասարակ արտահայտվում: Փառք Աստծո, որ իրենք այդան տարբերն են հայ ժողովրդից:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, որ շատերը պահանջեցին նրա հրաժարականը եւ այլն, արդյոք շատերը հավատու՞մ էին, որ նա կտար հրաժարական... Նրանց համար աթոռը կյանքի իմաստ է: Նրանք ո՛չ պատիվ ունեն, ո՛չ սկզբունք: Նրանք բացի իրենց աթոռի մասին երազանքից, ուրիշ ոչնչի մասին չեն մտածում: Նրանք ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ զգոնություն: Նրանք անդեմ, անհամ, ընդամենն աթոռի երազանքով ապրող մարդիկ են: Ես նույնիսկ այդ մասին չխոսեցի, որովհետեւ, գիտեք, մարդուց պիտի պահանջես մի բան, որն ինքը կարող է: Իրենք դա չեն կարող ո՛չ ընկալել, ո՛չ էլ անել:

Ի դեպ, զոհվածների ու անհետ կորածների ծնողները 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած հանձնաժողովի զեկույցի հրապարակումն են պահանջում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

— Ես լիովին կկիսեի այդ քայլը, եթե հանձնաժողովին վստահեի: Հավատացած եմ, որ եթե իրենք անգամ զեկույցը հրապարակեն, այնտեղ ոչ մի ճշմարտություն չի լինելու: Սուտ ու կեղծիք է լինելու: Դրա համար պահանջել այդ ստախոսներից հերթական անգամ ինչ-որ մի եզրահանգում, անիմաստ եմ համարում: Պետք է գա նոր իշխանություն, ազգածիր իշխանություն եւ այդ ժամանակ կձեւավորվի հանձնաժողով: Իսկ հանձնաժողովը պիտի՛ անպայման մի օր ձեւավորվի եւ բացահայտի, հենց միայն մեր՝ մայրերիս առաջ կրելով պատասխանատվություն, թե իրականում ինչպես կործանեցին մեր զավակներին ու մեր հայրենիքը՝ ի դեմս Արցախի: Այ նրանց ես կհավատամ ու նրանցից կպահանջեմ, որովհետեւ պիտի պահանջես մեկից, ում հավատում ես: Սրանցից ի՞նչ պահանջես:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում