Մենք տեղյակ չէինք. Համագումարին ինչ խնդրի առաջ է կանգնել «Վերելք»-ը

Ներքաղաքական

Դեռեւս ապրիլի 12-ին կայացել է «Վերելք» կուսակցության համագումարը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու օրակարգով: Թե ինչ է քննարկվել համագումարի ընթացքում, որեւէ որոշում կամ հայտարարություն կուսակցությունը չի հրապարակել, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը մանրամասներ պարզեց «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

— Ինչպե՞ս ընթացավ համագումարը եւ ինչպիսի՞ որոշում կայացվեց գալիք ընտրությունների վերաբերյալ:

— Համագումարն անցավ լավ՝ չհաշված մի խնդիր, որը մենք չենք իմացել: Մեր համար փոքր ինչ պրոբլեմատիկ հարց ծագեց, քանի որ օրենսդրության մեջ բավականին պահանջներ կային, որոնք անգամ չգիտենք՝ կհասցնենք լրացնել, թե՝ ոչ: Մենք տեղյակ չէինք, որ պետք է անպայման նույնականացման քարտով կամ էլեկտրոնային ստորագրությամբ լինի: Այսինքն՝ նմանատիպ խնդիրների առաջ կանգնեցինք: Հիմա փորձում ենք խնդիրները լուծել եւ եթե ժամանակի մեջ տեղավորվենք, ապա լավ կլինի, իսկ եթե՝ ոչ, դուրս կմնանք:

— Եթե հանկարծ չհասցնենք խնդիրները կարգավորել եւ չմասնակցեք ընտրություններին, ո՞ւմ եք սատարելու:

— Կարծում եմ՝ պետք է գտնեմ մի այնպիսի կուսակցություն, որն ազգային արժեքներով է, կմիանամ անգամ, ոչ թե միայն կսատարեմ:

— Պարոն Մինասյան, փաստորեն, հակված եք դաշինքո՞վ մասնակցել ընտրություններին:

— Ո՛չ, այդքան չենք ձգի: Միեւնույնն է, օրենքը կուսակցությունների մասով թույլ է տալիս, որ առանց իրենց ադամը դառնալու 30 տոկոս հնարավորություն ունեն այլ մարդկանց ընդգրկելու: Կարծում եմ՝ նման կերպ կանենք:

— Լինելով ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ինչպե՞ս կարձագանքեք   ՔՊ-ական պատգամավոր Ադրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ իր որդին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում, որովհետեւ «բարձրակարգ» է:

— Գիտեք, իմ տղաներն էլ են բարձրագույն կրթությամբ եւ լավ մասնագետներ են, բայց նրանք երկուն էլ ծառայել են: Ես այդ արտահայտությունը չեմ համարում ճիշտ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում